HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արա լեռան լանջին բռնկված հրդեը մեկուսացվել է

Սեպտեմբերի 21-ին` ժամը 16:43-ին ԱԻՆ-ում ահազանգ էր էր ստացվել, որ Արա լեռան լանջին՝ բուսածածկ տարածքում, հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ, 3 օպերատիվ խումբ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են 117 փրկարար ծառայող, անտառտնտեսության 10 աշխատակից և հարակից գյուղի 8 բնակիչ: Աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր: Դեպքի վայրում է գտնվել ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը:

Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 08:35-ին հրդեհը մեկուսացվել է: Իրավիճակը վերահսկելի է. առանձին տեղամասերում իրականացվում են հետմարման և հրդեհաշիջման աշխատանքներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter