HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աճառյան փողոցում տեղի ունեցած ավտովթարի առթիվ հարուցված քրեական գործը հանձնվել է ՀՔԾ քննիչի վարույթին

ՀՀ հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ ՀՔԾ քննիչի վարույթին է հանձնվել  մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործը:

Այսպես, ըստ նախաքննության նյութերի՝ սեպտեմբերի 5-ին Երևան քաղաքի Աճառյան փողոցում Լ. Հ.-ն իր վարած «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայով հետադարձ կատարելիս խոչընդոտել է Ա. Հ.-ի` «Համմեր» մակնիշի ավտոմեքենայի երթևեկությանը, որի հետևանքով վերջինս դուրս է եկել հանդիպակաց գոտի և ընդհարվել «Օպել», այնուհետև «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաներին: Պատահարի հետևանքով «Օպել» ավտոմեքենայի ուղևոր, անչափահաս Լ. Մ.-ն տեղում մահացել է, իսկ նույն ավտոմեքենայի մյուս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն: Վթարից հետո Լ. Հ.-ն, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, հեռացել է:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է` ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:

Քանի որ քննության ընթացքում պարզվել է, որ «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Լ. Հ.-ն զբաղեցնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ՓԾ համապատասխան հրշեջ փրկարարական ջոկատի օղակի հրամանատարի պաշտոնը, ուստի նշված քրեական գործն ըստ քննչական ենթակայության հանձնվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին` հետագա նախաքննությունը կատարելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter