HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի արտգործնախարարն ընդունել է Թուրքիայից ժամանած մտավորականների

Արցախի ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ այսօր Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Թուրքիայից ճանաչողական այցով Ստեփանակերտ ժամանած մի խումբ մտավորականների։

Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմությունը և ծագման պատճառները, ինչպես նաև խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրելու ուղղությամբ Արցախի իշխանությունների կողմից գործադրվող ջանքերը։ Նա նշել է, որ արցախյան ազատագրական շարժման հիմքում ընկած են եղել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների իրացման Արցախի ժողովրդի ձգտումները։

Ընդգծվել է հակամարտությունը խաղաղ և ժողովրդավարական ճանապարհով կարգավորելու կարևորությունը։

Լուսանկարը Արցախի ԱԳՆ կայքի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter