HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զարուհի Պետրոսյանը թո՞ւյն է խմել

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» տեղեկացնում է, որ այօր՝ ժամը 12:00-ին, վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ դատական նիստը՝ Յանիս Սարկիսովի բողոքի քննությունը: Բողոքը քննում էին դատավորներ Արմեն Դանիելյանը, Մանուշակ Պետրոսյանը, նախագահում էր դատավոր Սևակ Համբարձումյանը:

Յանիսի պաշտպանը հանդես եկավ իր բողոքով, պատասխանով հանդես եկավ նաև մեղադրող կողմ և իրավահաջորդը: Ըստ Յանիսի պաշտպանի՝ Յանիս Սարկիսովը պետք է արդարացվի, կամ գործը նորից պետք է ուղղարկվի առաջին ատյանի դատարան, որտեղ կսկսվի վերաքննությունը:

Դատավոր Մանուշակ Պետրոսյանը նշեց, որ Յանիսն իր կնոջ՝ Զարուհի Պետրոսյանի մահվան հետ կապված երեք պատաճառներ է նշում, ըստ իր ցուցմունքների, որ Զարուհին մահացել է աստիճաներից վայր ընկնելու հետևանքով, իրենց մեջ փոքր վիճաբանություն է եղել, և վերջինը՝ մահացել է թույնի պատճառով: Դատավորը հարց ուղղեց ամբաստանյալ Յանիս Սարկիսովին, թե, ի վերջո, ինչի՞ց է մահացել իր կինը: Երկար մտածելուց հետո Յանիսը պատասխանեց՝ թույնց, իսկ ի՞նչ թույնից և որտեղի՞ց է ձեռք բերել Զարուհին այդ թույնը, այդպես էլ մնաց անհայտ:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2011թ. դեկտեմբերի 27-ին՝ ժամը 14:00-ին, որի ժամանակ կողմերին հնարավորություն կտրվի հանդես գալու կարճ ռեպլիկով և իրենց միջնորդությամբ:

Մեկնաբանություններ (1)

A.
ed takank@ der boxokuma u uzuma ardarazvi?herika lapek,toxek tox dra nmanner@ stanan irenz hasanelik patij@

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter