HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ ռուսահպատակ մեծախոսնե՛ր, լռե՛ք, հա՞, լռե՛ք: Մեկ տարում երկու հայկական դպրոց է փակվել Մոսկվայում

Այս տարեսկզբին փակվել է Մոսկվայում 1989 թվականին, երկրաշարժից ունեզրկված ու Մոսկվա տեղափոխված հայ երեխաների համար հիմնադրված գործող ու կայացած թ.1650 հայկական դպրոցը: Այն օպտիմալացման անվան տակ միավորել են մի այլ դպրոցի՝ պատճառաբանելով, որ այդ դպրոցում սովորում են 150 հայ երեխաներ, ու դպրոցը աշակերտ թվով է ֆինանսավորվում, շենքը մեծ է ծախսը՝ շատ:

Շատ տարօրինակ է, որ   թ.1650 հայկական դպրոցը գտնվել է  Մոսկվայի  կենտրոնում ու Կրեմլի անմիջական հարևանությամբ, հինգ հարկանի շենքում  և  մոսկվայաբնակ  հայ մեծահարուստներն այդ շենքին տիրություն չեն արել: Կարող էին  չէ՞, հայկական դպրոցի համար գնել այդ շենքն ու   այնտեղ նաև հայկական մշակույթի  օրինակելի օջախ  հիմնադրեին: Դրա փոխարեն Արա Աբրահամյանը, Անդրանիկ Նիկողոսյանը  խոստացել են  դիմել ՌԴ նախագահ Պուտինին, մեծ-մեծ խոստումներ տվել հայ համայնքին: 

Մասնավորապես տեսեք, թե ի՞նչ է  ասել Անդրանիկ Նիկողոսյանը. «Նրա խոսքով՝ ինքը Հայաստանում 100-ից ավելի ռուսական ուսուցման կենտրոններ է հիմնադրել և չի կարծում, որ մեկ հայկական դպրոցը փրկելը կարող է խնդիր լինել. Չեմ կարծում, որ նախագահ Պուտինը կմերժի մեզ: Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի հայկական դպրոցը չփակվի»:

Պուտինը, պարզապես , բանի տեղ չի դրել նրանց խնդրանքը:  Հայկական դպրոցները փակելու ռուսական քաղաքականությունը մեր պատմության մեջ նորություն չէ, նրանք շատ լավ գիտեն՝ ՀԱՅԻ ինքնությունը պահպանողը ՀԱՅՈՑ լեզուն է ու Ռուսաստանում հենց այն վերացնելու վրա էլ աշխատում են: Բավական չի Ռուսաստանում փակում են հայկական դպրոցները, Հայաստանում էլ ուզում են ռուսերենին հատուկ կարգավիճակ տալ:

Դարերի պատմությունը վկա, Չի՛ ստացվի, Լազարյան ճեմարանն էլ փակեցին, որտեղ լավագույն կրթություն են ստացել ոչ միայն հայ մտավորականներ: Ճեմարանի սաներից են եղել նաև  Լև Տոլստոյը, Իվան Տուրգենևը, Կոնստանտին Ստանիսլավսկին, Միխայիլ Գլինկան, Յու. Վեսելովսկին։

Վաղը  Հայաստան է գալիս ՌԴ ԿԳ նախարարը, տեսնենք  այս  մասին  ՀՀ նախագահն ու ԿԳ նախարարն  ի՞նչ  են  խոսելու նրա  հետ, իսկ   հայ   ռուսահպատակ մեծախոսներն էլ թող ընդհանրապես լռե՛ն: Լռե՛ք, հա՞, լռե՛ք 

Անահիտ Բախշյան

Լուսանկարը՝ 1650 դպրոցի պաշտոնական կայքից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter