HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վթարային ջրանջատում Գյումրիում, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերում սեպտեմբերի 25/26-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, սեպտեմբերի 25-ին ժամը 10:00-ից մինչև սեպտեմբերի 26 ժամը 10:00-ն կդադարեցվի Գյումրի քաղաքի՝ Երկաթ-գծի ավանի, Նորավան թաղամասի, Ս. Գրիգորյան փող. 10ա շենքի, Գարեգին Ա փող. 6, 8, 10, 12, 12բ, 53 շենքերի և անհատական տների, Երևանյան խճուղու բազմաբնակարան շենքերի, ֆիննական տների, նորվեգական քոթեջների, Ախուրյանի խճուղու 2ա շենքի ջրամատակարարումը:

Սեմպտեմբերի 25-ին ժամը 09:30-18:00  կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի՝ Ջերմուկի խճուղու, Երկրաբաններ, Վիկտոր Համբարձումյան թաղամասերի, Շինարարների փողոցի,

ժամը 09:00-17:30  կդադարեցվի  Գեղարքունիքի մարզի` Սևան քաղաքի՝ ներառյալ Գոմաձոր թաղամասի, Վարսեր, Գագարինավան, Ցամաքաբերդ, Ջրառատավան համայնքների, Սևան քրեակատարողական հիմնարկի:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter