Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Սամվել Բաբայանի գործով դատարան են բերվել Իգլայի խողովակն ու ներկոտված եվրոները



Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով այսօր դատարանում հետազոտվեցին իրեղեն ապացույցները:

Դատավոր Արշակ Վարդանյանի պահանջով` դատարան էր բերվել նաև զենիթահրթիռային համալիրի` իգլայի խողովակը: 
Տևական ժամանակ դատարանում չէին կարողանում բացել խողովակը: Բացելուց հետո Սամվել Բաբայանը հայտարարեց, որ այն, ինչ ներկայացվում է որպես հրթիռ, ընդամենը խողովակ է, քանի որ դրանում բացակայում է մարտկոցը, առանց որի այն հնարավոր չէ գործի դնել:

Դատավոր Արշակ Վարդանյանը, ուսումնասիրելով խողովակը, դրա ներսում ինչ-որ բան տեսավ, և Բաբայանը ևս մեկ անգամ բացատրեց, որ անկախ նրանից` խողովակի մեջ որևէ նյութ կլինի, թե ոչ, այն առանց մարտկոցի չի աշխատի:

«Դրա համար եմ ասում, որ սա զենք չէ, այլ ընդամենը տրուբա»,-ասաց Բաբայանը:
Նշենք, որ խողովակը դատարանում բացվեց առանց ձեռնոցների կիրառման:

Դատարանում հետազոտվեցին նաև փողերի լվացման գործով իրեղեն ապացույց ճանաչված կարմիր ներկով ներկոտված եվրոները, ինչպես նաև նույն գործով անցնող ամբաստանյալ Ժոռա Զաքարյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերված քիմիական նյութերը, որոնք, ըստ գործի տվյալների, նախատեսված են եղել ներկոտված եվրոները քիմիական մաքրման ենթարկելու համար:

Ժոռա Զաքարյանը հայտարարեց, որ իր բնակարանում հայտնաբերված իրերն այլ փաթեթավորում են ունեցել:

Դատարանն այժմ անցել է գործում առկա փաստաթղթերի հետազոտմանը: 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ