HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստորագրվել է Հայաստան-Իրան կինոհամագործակցության համաձայնագիրը

Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Իրանի «Ֆարաբի» կինոհիմնադրամի միջև սեպտեմբերի 25-ին ՀՀ մշակույթի նախարարությունում ստորագրվել է կինեմատոգրաֆիայի ոլորտում  համագործակցության համաձայնագիրը։ Այս մասին հայտնում է մշակույթի նախարարությունը:

Հայկական կողմից փաստաթուղթը վավերացրել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, իսկ իրանական կողմից ՝ «Ֆարաբի» կինոհիմնադրամի տնօրեն  Ալիռեզա Թաբեշը։ Երկու կառույցների պատասխանատուները հույս հայտնեցին, որ համաձայնագիրը կարևոր խթան կհանդիսանա  նոր կինոգրծընթացների զարգացման համար։

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի խոսքերով, նոր փաստաթուղթն արդեն ունեցած Իրան-Հայաստան երկարամյա մշակութային համգործակցությունն էլ ավելի ընդլայնելու և խորացնելու հնարվորություններ է ընձեռում։ Իսկ «Ֆարաբի» կինոհիմնադրամի տնօրեն  Ալիռեզա Թաբեշն ավելի քան համոզված է,  որ այս համաձայնագիրը նոր փուլ է բացելու երկու երկրների կինոոլորտների գործակցության համար։

Կինեմատոգրաֆիայի ոլորտում համագործակցության համաձայնագիրն ունի  գործակցության  բազմազան ուղղություններ, այդ թվում՝  կինոարտադրության հատվածում ՝ սկսած սցենարի զարգացումից մինչև հետարտադրական  փուլ,  կրթական ծրագրերի իրականացում երկու երկրներում, հայ-իրանական կինոշուկայի ձևավորում,   ֆիլմերի տարածում, փառատոնային գործակցությունների զարգացում, երկու երկրներում  կինոյի օրերի անցկացում և այլն։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter