HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թուրք հաքերները կոտրել են Ֆրանսիայում Հայաստանի զբոսաշրջության գրասենյակի կայքէջը

Կիրակի, սեպտեմբերի 24 առավոտյան թուրք հաքերներից կազմված ASLAN NAFERLER խմբավորումը կոտրել է destination-armenie.fr ֆրանսալեզու կայքը, որը հանդիսանաում է Ֆրանսիայում և ֆրանկոֆոն երկրներում Հայաստանի զբոսաշրջության գրասենյակի կայքէջը:

Գրասենյակը տարածել է մամուլի հաղորդագրություն, նշելով, որ նույն օրը, թուրք հաքերներից կազմված նույն խմբավորումը կոտրել է նաև Ֆրանսիայում Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի կայքէջը www.cciarmenie.fr :

Բարեբախտաբար, աշխատակիցների զգոնության և արդյունավետ աշխատանքի շնորհիվ հնարավոր է եղել կարճ ժամանակում վերականգնել կայքէջերի բնականոն աշխատատաանքը, չհաշված որոշ անսարքությունների, որոնք կվերականգնվեն սեղմ ժամկետներում:

Այս երկու կազմակերպությունները, որոնք Ֆրանսիայում գործում են 2015 թվականից ի վեր, Հայաստանը ներկայացնող կառույցներ են։

Այս առիթով Ֆրանսիայում Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչ ու Ֆրանսիայում և ֆրանկոֆոն երկրներում Հայաստանի զբոսաշրջության գրասենյակի հիմնադիր Վարդան Գաբրիէլեանը խիստ դատապարտել է թուրքական այս անհեթեթ թշնամական արարքը, որը ևս մեկ անգամ ցույց է տալիս Թուրքիայի ճիգերը՝ ամեն կերպ խոչնդոտներու Հայաստանի զարգացմանը ուղղված ցանկացած նախաձեռնության։ 


Վարդան Գաբրիելեանը հայտարարեց նաև որ Ֆրանսիայի մեջ Հայաստանի զբոսաշրջության գրասենյակը, որն արդեն հաջողել է հետաքրքրել ֆրանսիական մամուլը՝ Հայաստանի զբոսաշրջական գրավչությամբ, կշարունակի իր աշխատանքները մամուլի ու զանգվածային լրատվության ուղղությամբ և իր ուժերն առաջիկայու առավելապես կկենտրոնացնի տուրիզմի գործակալությունների վրա, նրանց լավագույն ձևով վերապատրաստելու և Հայաստանի տուրիստական առավելությունները ֆրանսիացի զբոսաշրջիկներին ներկայացնելու համար։

Այս հարձակումը նախորդում է Փարիզում բացվող Top Résa միջազգային ցուցահանանդեսին, որը սկսում է վաղը և որը համարվում է աշխարհում զբոսաշրջության ուղղված կարևորագույն միջոցառումներից մեկը:

Հիշեցնենք նաև, որ վերջին շրջանում ավելի հաճախակի են դարձել թուրք և ադրբեջանցի հաքերների կողմից կաղմակերպվող կիբեր հարցակումները, որոնք նպատակ են հետապնդում խոչնդոտել Հայաստանի զարգացմանը նպաստող քայլերին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter