HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վթարային և պլանային ջրանջատումներ Երեւանի Կենտրոն վարչական շրջանում սեպտեմբերի 26-ին և 28-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին սպասվող ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին.

1. Վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված` սեպտեմբերի 26-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Երեւանի Կենտրոն վարչական շրջանի՝ Բայրոնի փողոցի, Մոսկովյան փող. 23-ից-37, Սայաթ-Նովա պող. 1, 3, 5, Թումանյան փող. 33-ից-40, Սարյան փող. 1, Մաշտոցի պող. 37 համարների, Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ջրամատակարարումը:

2. Պլանային աշխատանքներով պայմանավորված` սեպտեմբերի 28-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Երեւանի Կենտրոն վարչական շրջանի` Նար-Դոս փող. 73, 73/1, 75, 77, Քաջազնունի փող. 14, Զավարյան փող. 64 համարների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter