HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեղարքունիքի մարզում չիչխանի վերամշակման արտադրամաս է բացվել

Այսօր Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքում տեղի է ունեցել «Արևահատիկ» ապրանքանիշի ներքո հանդես եկող չիչխանի վերամշակմամբ զբաղվող խմբի արտադրամասի բացման արարողությունը, որին մասնակցել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը և «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային կազմակերպության Գեղարքունիքի մարզային զարգացման ղեկավար Վարազդատ Սարգսյանը։ Այս մասին տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանը։

«Չիչխանի հավաքչությամբ և վերամշակմամբ զբաղվող խումբը» ձևավորվել է 2015 թվականի հոկտեմբերին՝ «Վորլդ Վիժն» միջազգային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ, վերամշակման արտադրամասը հիմնվել է նաև Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանություն, «Կանաչ արահետ» ՀԿ-ի և անհատ բարերի տրամադրած հիմնական և շրջանառու միջոցների հաշվին: Խումբը, որը բաղկացած է 7 ընտանիքներից 11 անդամներով, ընդգրկված է պտղի հավաքման և վերամշակման աշխատանքներին։

Ներկա պահին խումբն արտադրում է չիչխանի խյուս (մածուկ) ապակե տարայով 400գրամ զտաքաշով և հյութ՝ 1 լիտր տարողությամբ։ Արտադրամասը հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով, ինչը հնարավորություն է տալիս արտադրությունը կազմակերպել հիմնականում ավտոմատացված եղանակով։ Մինչև «Չիչխանի հավաքչությամբ և վերամշակմամբ զբաղվող խմբի» ձևավորումը անդամները չիչխանը հիմնականում վաճառել են միջնորդներին, ովքեր և հանձնել են դա վերամշակող կազմակերպություններին կամ վաճառել են անհատ սպառողներին՝ հատիկ, աղացած կամ մածուկի տարբերակով։

Բացման արարողությանը մասնակցող Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը նախ շնորհավորել է ներկաներին նման արտադրամաս ունենալու կապացությամբ և շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր նպաստել են դրա ստեղծմանը։ Մարզպետը կարևորել է մարզում նման արտադրամասերի ստեղծումը, ինչը, ըստ մարզպետի, կնպաստի մարզում սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter