HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկում է «Ֆաունայի կենսաբազմազանությունը և պահպանության հիմնախնդիրները-3» միջազգային գիտաժողովը

Վաղը` ժամը 9:45-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանի մեծ դահլիճում իր աշխատանքները կսկսի «Ֆաունայի կենսաբազմազանությունը և պահպանության հիմնախնդիրները-3» միջազգային գիտաժողովը: Այս մասին տեղեկացնում է Գիտությունների ազգային ակադեմիան։ Գիտաժողովին ներկայացված են 60-ից ավելի գիտական զեկուցումներ Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Բելառուսի, Լեհաստանի, Սլովենիայի, Սլովակիայի, Լեհաստանի, Ֆրանսիայի գիտնականների կողմից կենդանական աշխարհի վիճակի, պահպանման, կենսապայմանների, հատկությունների, խնդիրների  վերաբերյալ:

Գիտաժողովը կազմակերպել են ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայիգիտական կենտրոնը, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ա.Ն. Սևերցովի անվան էկոլոգիայի և էվոլյուցիայի պրոբլեմների ինստիտուտը, Հայաստանի ամերիկյան համալսարան հիմնադրամի Հակոբյանի անվան շրջակա միջավայրի կենտրոնը` ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի, WWF-Հայաստանի,Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության, Միացյալ Ազգերի Զարգացման Ծրագրի, Երիտասարդ գիտնականների աջակցման ծրագրի,«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ի աջակցությամբ: Գիտաժողովն իր աշխատանքները կշարունակի մինչև սեպտեմբերի 29-ը:

լուսանկարը՝ anews.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter