HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտյեին

Սեպտեմբերի 26-ին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտյեին` Հայաստանում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ:

ՊՆ մամուլի ծառայութոյւնը տեղեկացնում է, որ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպան Շարպանտյեին համագործակցության և հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման գործում մեծ ներդրում ունենալու կապակցությամբ և մաղթել հաջողություններ նոր նախաձեռնություններում: Նշելով, որ հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակն ընդգրկում է համագործակցության տարբեր ոլորտներ, Վիգեն Սարգսյանն ընդգծել է երկու երկրների միջև առկա հարաբերությունների մակարդակին համապատասխան պաշտպանության բնագավառում ևս համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը:

Դեսպան Շարպանտյեն իր հերթին շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և վստահություն հայտնել, որ երկկողմ համագործակցությունը կշարունակի առավել զարգանալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter