HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բողոքի մասնակիցները, «դավաճան» և «հուդա» վանկարկելով, շրջապատել են գյուղապետի տունը (տեսանյութ)

Երեկ Լոռու մարզի Աքորի համայնքի միջնակարգ դպրոցի տնօրենի ընտրությունը վերածվեց բողոքի ցույցի: Տնօրենի ընտրության դպրոցական խորհրդի քվեարկության արդյունքներին ժամը 14:00-ից դպրոցի բակում սպասող աշակերտները, ուսուցիչներն ու ծնողները պնդում էին, որ գյուղի դպրոցի տնօրեն պետք է ընտրվի միայն ու միայն աքորեցի: Դպրոցական խորհրդի քվեարկությունը հրապարակելուց հետո, նրանք բողոքի երթ կազմակերպեցին դեպի գյուղապետարան:

Աքորիի միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն Ասյա Թոմոյանը 2010թ.-ի դեկտեմբերի 30-ին կենսաթոշակի անցնելու պատճառով ազատվել է տնօրենի պարտականություններից: Այդ ժամանակվանից տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել դպրոցի զինղեկ Կիմիկ Պետրոսյանը:

Դպրոցի տնօրենի ընտրությունը նշանակված էր այսօր` ժամը 14:00-ին: Ընտրությանը մասնակցելու հայտ էին ներկայացրել համայնքի բնակիչ Արմեն Նիազյանը, ով աշխատում է Ալավերդու արհեստագործական ուսումնարանում` որպես ֆիզղեկ, և Ալավերդի քաղաքի բնակիչ, թիվ 2 միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհի Անահիտ Մուսայելյանը: Երկու թեկնածուներն էլ ունեին հավաստագիր:

Տնօրենի ընտրությունը անցկացնող դպրոցական խորհրդի նախագահը Աքորիի համայնքապետ Կամո Սիմոնյանն էր: Խորհրդի կազմում դեռ երկու տարի առաջ ընտրվել էին 8 անդամներ, այդ թվում` դպրոցի երկու ուսուցիչ, երկու ծնող, Աքորիի գյուղապետ Կամո Սիմոնյանը, գյուղապետի տեղակալը, գյուղապետի կին, մանկապարտեզի տնտեսվարը:

Ընտրության հարցում դպրոցական խորհրդի անդամների վրա նշանակալից էր գյուղապետ Կամո Սիմոնյանի ազդեցությունը, ով էլ, ի հակառակ իր ղեկավարած համայնքի դպրոցի 36 մանկավարժների ու համագյուղացիների,  խորհրդի անդամների իր թիմով քվեարկեց տնօրենի թեկնածու Անահիտ Մուսայելյանի օգտին:

Քվեարկության արդյունքներով, Արմեն Նիազյանը ստացել էր խորհրդի անդամների 3, իսկ Անահիտ Մուսայելյանը 5 քվեները: Սա առաջացրեց Աքորիի դպրոցի ուսուցիչների, աշակերտների և ծնողների վրդովմունքը:

Երեխաները վանկարկում էի, որ Անահիտ Մուսայելյանը հեռանա դպրոցից և գյուղից:

Տնօրենի թեկնածու Արմեն Նիազյանը «Հետքին» ասաց, որ արդարացի չի համարում դպրոցական խորհրդի կազմում համայնքի ղեկավարի, նրա կնոջ, նրա տեղակալի և մանկապարտեզի տնտեսվարի ներկայությունը. «Այս բոլոր մարդկանց վրա Կամո Սիմոնյանը ազդելու լծակներ ուներ»,- ասաց թեկնածուն: Արմեն Նիազյանը մասնագիտությամբ ֆիզկուլտուրայի ուսուցիչ է: Ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը:

Տնօրենի թեկնածու Անահիտ Մուսայելյանն էլ ասաց, որ ունի 20 տարվա մանկավարժական աշխատանքի փորձ: Նա ասաց, որ դպրոցը ղեկավարելու իր առաջին քայլերը պետք է լինի դպրոցի հիմնախնդիրներին ծանոթանալը: Անահիտ Մուսայելյանը գտնում է, որ դպրոցական խորհրդի որոշումը անբեկանելի է, և ոչ ոք չի կարող ազդել այդ որոշման վրա:

Դպրոցական խորհրդի և Աքորի համայնքի ավագանու անդամ Վեներա Նիազյանը նույնպես հայտնեց իր դժգոհությունը դպրոցական խորհդի կազմի վերաբերյալ. «Ընտրվել է մակավարժական կոլեկտիվից 2 ներկայացուցիչ, սա արդար եմ համարում: Արդար եմ համարում նաև ծնողական կոմիտեի կողմից ընտրված 2 ծնողների ընտրությունը, մնացածները, այդ թվում` համայնքապետը, համայնքապետի տեղակալը, համայնքապետի կինը և մանկապարտեզի տնտեսվարի ընտրությունը ես տեսնում եմ սոսկ լծակների օգտագործում: Եթե պետությունը Արմեն Նիազյանին հավաստագիր է տվել, նշանակում է` նրան պատրաստ է տեսնել տնօրենի պաշտոնում: Արմեն Նիազյանը մեր դպրոցի շրջանավարտն է և մենք նրան ենք ուզում տեսնել մեր դպրոցի տնօրեն»,- ասաց Վեներա Նիազյանը:

Աքորիի համայնքապետ Կամո Սիմոնյանը լրագրողներին ասաց, որ խորհրդի որևէ անդամի չի համոզել Անահիտ Մուսայելյանին ընտրելու հարցում: Աքորրի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Սեդա Թոմոյանն էլ ասում է, որ իրենց հայրենի գյուղի դպրոցը չեն տա օտարին. «Այդպիսի բան չի կարող լինել: Դպրոցի ամբողջ կոլեկտիվը ստորագրել է, որ պահանջում են Արմեն Նիազյանին, պահանջում են մեր գյուղացուն: Այլ դեպքում մենք կպատրաստվենք անժամկետ գործադուլի»:

Կրթության և գիտության նախարարության գլխավոր մասնագետ Վանիկ Միսակյանի կարծիքով, դպրոցական խորհուրդն է տնօրենի ընտրության որոշումը կայացրել, և այդ որոշումը պարտավոր են բոլորը ընդունել. «Այս աղմուկը ես չեմ հասկանում արդեն»,- ասաց նա:

Խորհրդի որոշումից հետո նորընտիր տնօրենին Վանիկ Միսակյանը փորձեց ներկայացնել մանկավարժական կոլեկտիվին: Վերջինս չընդունեց դպրոցական խորհրդի որոշումը և Անահիտ Մուսայելյանի լիազորությունները: Այնուհետև դպրոցի ուսուցիչները, աշակերտները և ծնողները երթով շարժվեցին դեպի գյուղապետարանին հարող հրապարակ: Երթի մասնակիցները, «դավաճան» և «հուդա» վանկարկելով, շրջապատեցին գյուղի հրապարակի հարևանությամբ գտնվող գյուղապետ Կամո Սիմոնյանի տունը:

Աքորիի միջնակարգ դպրոցի ուսմասվար Սեդա Խլոպուզյանը հավաքվածներին հայտարարեց, որ դեկտեմբերի 21-ից դպրոցի մանկավարժական կոլեկտիվը հայտարարում է անժամկետ գործադուլ:

Ժամը 18:00-ի սահմաններում աքորեցիների բողոքի երթը ցրելու համար գյուղի հրապարակում հայտնվեցին Թումանյանի բաժնի ոստիկանները: Նրանք երթի մասնակիցներին հորդորեցին ցրվել, իսկ լրագրողներին արգելեցին լուսանկարել իրենց: Ըստ շրջանառվող լուրերի` այսօր Աքորի գյուղի դպրոցի ուսուցիչների հետ կհանդիպի Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: 

Մեկնաբանություններ (15)

Gayane
Shat cavali erevuyt e, erb pashtoni atorakrvum erexanerin en nerqashum, ete vstah eq, vor yntrutyunn anardar e exel, apacuceq inqnerd, ayl voch te dimeq erexaneri ognutyan@. Mite da mankavarjakan verabermunq e ? Dzer aselov aysuhetev voch mi aqorecu chpetq e voreve pashtoni nshanaken.Imi jayloc im texekutyunnerov myus teknatsun alaverdci che ayl erevanci e....
Maria Tibaldi
Hargeliners ,yekeq mi pah toxnenq tnorenin yev xosenq mardkanc vogevorutyan u hamaxmbvacutyan masin... nerka pahin im ushadrutyun@ gravec voch te tnoren@ ,verjinis anardaraci @ntrutyun@ kam gyuxapet@ ,ayl ayn,vor mardik hamaxmbvel en mi gaxapari shurj ,yev payqarum en verjinis hamar .... Astvac chani yete mi or paterazm lini ,indz tvum e ,kamavor krvoxner klinen ...
Քաջիկ Արեյան
Երբ հայտնվում ենք դժվարին երկընտրանքի առջև, շատ հաճախ` մոլորված, գրեթե պարտության եզրին` օգնության են գալիս հանճարները... Նրանց ձգված մկաններում ո՛ւժն է նստել խոնավ հողի,— Եթե ուզեն՝ արևներին նոր տե՛մպ կըտան ու նոր ուղի… Եթե ուզեն՝ արեգակնե՛ր կշպրտեն երկինքն ի վեր. Եթե ուզեն՝ վա՛ր կըբերեն երկինքներից արեգակներ... Եթե ուզեն՝ կամքով արի ու աշխարհի հրով վառված— Ինչե՜ր միայն չեն կատարի ամբոխները խելագարված… Վերջին թափով մի ամրակուռ՝ անգայթ կռվում էին նրանք։ Խենթ երգելով, կրակելով նրանք անցնում էին առաջ— Ու թշնամին փախուստ տվեց՝ ահաբեկված ու վտարված։— Մութ էր արդեն, մայր էր մտել արեգակի շողը վերջին, Երբ գրոհով մի անվեհեր կայարանը գրավեցին...
Hasmik
Hargeli @ntercoxner es shat urax em,vor Aqoru dprocum tnoreni @ntrutyun@ xorhrdi koxmic gravel e dzer [email protected] axbyurneric texekanalov ev hamatexelov lsa&ners ev montajva& tesanyut@-nshum em,vor tnoreni @ntrutyun@ aknhayt kex&iq e.dproci xorhrdi andamneri zgali masi vra me& e exel hamaynqapeti azdecutyun@(sra masin xosum e nayev xorhrdi andamneric meki mayr@),ov charashahelov ir dirq@,moracel e vor nuyn gyuxic e ev gyuxacinerin tikunq kangnelu poxaren dardzel e irenic bardzr dirqerum gtnvox pashtonyaneri [email protected] texin e nshel-dzuk@ glxic e hotum joxovrdakan asacva&[email protected]>ev tkaramit dzevov karavarman masin kareli e anverj xosel.incheve...veradarnalov mer glxavor himnaharcin karox em asel,vor aystex glxavor xndir@ voch te aqoreci Armen Niazyani ev Alaverdci Anahit Musaelyani mijev e,ayl hamaynqapeti glxavorutyamb > koxmic xabeutyan chanaparhov kayaca& voroshumn e,vor@ araj e berel joxovrdi vrdovmunq@ ev [email protected] em hamarum harcnel @ntercoxnerid -aysqanic heto el inch eresov e? payqarelu noranshanak tnoren@ pashtoni hamar.avelacnem,vor inchpes hay joxovurdn e kyanqi gnov pashtpanel ir hayreniq@ aynpes el aqorecin kpashtpani ir dproc@ ev Hudayi anun@ krox hamaynqapeti azdecutyunic..........
HAY TXA
De knereq eli sax Evroxorgurd en mtel menqel esim eli.....Hargeliners dzez tvum e vor aqoreciner@ petq e lren ev karavarutyan anardar voroshumnerin zoh gnan????da bacarvum e...Duq shat lav giteq ev Aqoru dproc@ ev usucchakan kolektivin, uxxaki duq eq uzum ayspes artahaytvel Aqoru masin, lav imanalov vor sxal uxi eq @ntrel. Inchi piti ( uxix imastov chhaskanaq) mtni Aqoru dproc ev ir orenqnerov sharjvi...Halala et dproci erexeqin es iranc cav@ tanem, ete irenq voch mi qayl chdzernarkeyin djvar te &isht@ barcradzaynver, u irenq hastat irenc uzacin khasnen es chem kaskacum...
Կարինա
Ստիպված եմ նորից գրել, էստեղ խնդիրը ընտրել չնտրելը չէ,կամ տնօրենի ով լինելը, չեմ ճանաչում ոչ մեկին, ոչ էլ մյուսին, ապշելու բան է, որ հենց իրենց կողմից այդքան , նման կոչերով են պայքարում, խոսք չկա մանկավարժական կամ կազմակերպական ընդունակությունների մասին եւ որ ամենագլխավորն է այդ ամենին խառնել են երեխաներին, ուր եք հասնելու դրանով : Եւ դեռ ինձ Գոհար անունով ուսուցչուհին բարոյականոթւայն կոչ է անում: իսկ գոհար Սիմոնյանին, հարգելիս ոչ ոք չի խոսում էության ամսին, գոնե ես խոսում եմ պայքարի ձեր սխալ ձեւի մասին:
Կարինա
9. Suren - in եւ Գոհարին, Ավելորդ մի խոսեք ու չեղած բաներ հնարեք, նախ աքորեցիներին ոչ ոք չի վիրավորել, իսկ էդ հայտնի ու անհայտ աքորեցիները ովքեր են որ հանրապետություն են ներկայացնում դրսում ու ոչ մեկը նրանց չի ճանաչում: Իսկ ինչ վերաբերում է աքորեցիներին լավ իմնաալուն, թերեւս կարող եմ ասել որ վատ չգիտեմ այո աքորեցիները լավ ժողովուրդ են, այնքան ինչքան հարեւան Օձունցիները, , Հագվեցիները, Կաճաճկուտցիները եւ մնացած գյուղերի բնակիչները, ոչ պակաս, եւ ոչ էլ ավել, այդ կեղծ ու գավառական ինքնամեծարանքը ում է պետք: Ես խոնարհվոււմ եմ տիկին Թոմոյանի վաստակի առաջ, բայց ամեն տարի տարի տասնյակ ուսուցիչներ լավագույն են համարվում ու երկրի տարբեր մարզերից: մի հատ հետաքրքվեք թե Ալավերդու կամ տարածքի այլ գյուղերից քանի ուսուցիչ դեռ Թոմոյանից առաջ էլ լավագույն ուսուցչուհու կոչում է ստացել: Իսկ Գոհարին խորհորդ կտամ զրուցի տիկին Թոմոյանի հետ, թե 90-ականների անլույս ու անտրանսպորտ ժամանակներում ովքեր էին ոտքով գալիս ձեր դպրոց, եթե անտեղյակ ես գոնե լռի: Հարցրեք նախկին գյուղապետ Արարատ Պետրոսյանին, այն տարիներին շրջանի մշակույթի բաժնի վարիչ Հրաչյա Պապինյանին , թե ովքեր էին ոտքով գալիս աշխատելու գյուղի երաժշտական դպրոցում, որտեղ գոնե մեկ տեղացի մասնագետ չկար: Իսկ տնօրեն աստված ձեզ հետ, ընտրեք ում ուզում եք, միայն այլամերժության քարոզ մի արեք, ի վերջո ինչքան չլինի մանկավարժ եք կոչվում ցավոք, մի պղտորեք էդ երեխաների հոգիները ֆաշիստական դրսեւորումներով, կեղծ տեղական հայրենասիրությամբ ու մի ընկեք, ալավերդցի չի լինելու, դա ինչ հիմարությունա: ժամանակին մտածեին այդ նույն ուսուցիչները, երբ նման խորհորդ էր ստեղծվում բողոքեին էն ժամանակ: Ժամանակին ձեթով ու ալյուրով, կամ նպաստի տեղեկանքով նման գյուղապետ չնտրեիք: Թեպետ ամեն ինչ պարզ է, հիամ էլ հաշվարկները տանում են ձեթին ու ալյուրին, ոչ մի կրթական ու մանկավարժական խնդիր չկա այդ ամնեի տակ: Աստված ձեզ հետ, միայն մի փչացրեք սերնդին: Նույն անհանդուժողականության պատճառով ձեր զավակներին ամեն օր սպառնում ու շատ հայերի նույն դաստիարակաության արդյունքում մորթում են ռուսաստանում: Իսկ Երեւանում գեղցի ու թրքոտ անվանում: Ձեր նման մանկավարժների դաստիարակության արդյունք է:
Sus...
Aystex voch te fashizm e, ayl hayrenasirutyun, harc@ verabervum e nran vor voch texacin @ntrvel e kexciqov, ete aytqan vstah er ir ujeri vra tox teknacutyun@ dner ir harazat dprocum........
Թլկատինցի
Ըստ երեւոյթին, դեռ լեզուով մտահոգ մարդիկ կան, եւ սա ուրախալի լուր է: Այդ “ասեց/ասաց” հարցադրումս որպէս խայծ դրել էի մէջտեղ՝ իմանալու թէ արդեօք կարդացողներից քանի՞սը պիտի արձագանգի մարտահրավէրիս: Փաստօրէն մէկ կամ երկուսը, միայն: Հոգ չէ, սա էլ է սկիզբ մեր հայերէն լեզուամաքրութեան արշաւի: Ցաւով պէտք է նշենք, սակայն, որ մեր առջեւ ծառացած խնդիրը շատ աւելի բարդ եւ համատարած է քան սոսկ «ասել» բայի երրորդ դէմքի անցեալ կատարեալի խոնարհման ճշտգրտումը: Հայոց լեզուի օրեցօր աղաւաղումը մեզ բոլորիս ակնյայտ է: Ռուսաբանութիւնները եւ հայերէնի նկատմամբ կրթական ու այլ պետական կառոյցների անփոյթ եւ անտարբեր մօտեցումը մեզ հասցրեց ներկայ իրավիճակին: Հետզհետէ, ով ինչպէս է ուզում խօսել կամ գրել մայրենին, իրեն աւելի ազատ է զգում: Չափանիշները հարմարութեան եւ ուղղակի անգրագիտութեան կուլ են գնում: Լուրջ եւ մեծացող վտանգ է սպառնում հայոց լեզուին, աւելի ճիշտ՝ հայեցի լեզուամտածողութեանը. ԶԼՄ-ներից սկսկած մինչեւ դպրոցների դասարանները ու կառավարական գրասենեակները: Մեր բոլորիս պարտականութիւնն է այս փտախտի առաջն առնել: Ի վերջոյ, այս առաքելութիւնը ոչ միայն ազգային անվտանգութեան/գոյատեւման նշանակութիւն ունի, այլ պատուի խնդիր է խորքում:
Haj
Gjuxacinery zoh en anardarutjan, kexciqneri u hajstanum cevavorvac klani, irenc gjuxapeti orinakov. Hetqrir e inchpes kareli e yngrkel mankapartezi tntsvarin hancnazoxovum, orpes qviarkox andam.... isk inchu voch dproci havaqararin? estexic petq e sksel hajer. Ajstex Alavardcu kam Aqorecu harc che, ajstex anardarutjan harc u kexcq qviarkutjan harc e. Amenakarox Gjuxapeti xndirn e.................
Gayane
ethe bolor@ dsez pes mtacen`aqorecinerin arterkric kaqsoren Aqori.........iroq vor fashistner eq
Կարինե
Աքորեցիներ անհարմար զգացեք գոնե, բացահայտ ֆաշիզմով եք զբաղված, քանի տասնյակ աքորեցիներ ամեն առավոտ Ալավերդի աշխատանքի են գնում, ինչա հիմա էլ ալավերդիցները փակեն ձեր գյուղից Ալավերդի տանող ճանապարհը ու ասեն ոչ մի աքորեցի Ալավերդում, հետո ուր կհասնենք էդպես, իսկ որ ձեր գյուղում մասնագետներ չկան ու ստիպված ուսուցիչներ եք հրավիրում Ալավերդուց, դասերը բաց չմնալու համար, դա արդեն կարելիա, քանի որ ձեզ պետքա Էդ հիմար Վեներայի խելքին մի ընկեք ազգականին ուզումա տնօրեն դարձնի հասկացանք, որ իր կիսագրագետ տեղով ժամեր ստանա: Եթե էդ Մուսյելյանը վատ մասնագետա, էդ մասին խոսեք, ինչ եք անկապ անկապ բաներ ասում, մեր գյուղից, մեր գյուղից, ինչ կկատրավիե թե Ալավերդում աշխատող ձեր բոլոր գոյւղացիներին, շուկայում կթա ու կանաչի ծախողներին վռնդեն, դա ինչ ձեվա, գոնե գետինը մտեք: Լարիսան էլ բանա գտել նկարելու:
Anahit
Sireli hajrenakicner , qandec Aqori gjuxy ajd gjuxapet kochecjaly. Lorva marzum Aqorin mec avandujtnerov u harust patmutjunov hajti gjux e. Hima ajs gjuxapeti oroq ajn veracvel e mi xxjuk u axqat gjuxakin. Aqoru mijnakarg dprocy hajti e ir arhestavarz usucichnerov, oronq krtel en tarber serudner u zinnel nranc giteliqnerov. Inchbes orinak Aremna Niazjany. Gjuxakpet-stahaky chi karox varkabekel Aqorecun u trorel nra bari hambavy. Voxbum em Qez Hajoc Ashxarh...
Ալեքսանդր Քանանեան
Ի գիտութիւն Թլկատինցուն. «ասել» բայը թէ՛ գրաբարում եւ թէ՛ գրական արեւելահայերէնում անցեալ կատարեալ ժամանակում ընդհանուր կանոնին հակառակ ունի «-աց» եւ բնաւ ոչ «-եց» ցոյական ածանցը: Ուստի գրական միակ ճիշտ ձեւը՝ «ասաց»-ն է, իսկ «ասեց»-ն ընդամէնը խօսակցական տարբերակն է կամ, ինչպէս կասէին հնում՝ գռեհկաբանութիւն ռամկաց»: Ուստի այն հարկ է խոնարհել այսպէս. ասացի, ասացիր, ասաց, ասացինք, ասացիք, ասացին:
armen
(Թլկատինցուն) Սպեցիալիստ նաշոլսյա, պադումայեշ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter