HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Սասնա ծռեր»-ի գործով մասնավոր պաշտպանները բողոքի ակցիա արեցին

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռեր»-ի գործով պաշտպանները, որպես բողոքի նշան, դատարանում այսօր ակցիա անցկացրին: 
«Ազատություն Արտուշ Գաբրիելյանին», «Մի բռնաբարեք իրավունքը» գրությամբ շապիկներ հագնելով` փաստաբանները մտան դատարանի դահլիճ:

Այսպես, երբ փաստաբանները եկան առավոտյան՝ ժամը 11:00-ին, նշանակված նիստին, նրանցից ոմանց դարձյալ չթույլատրվեց մտնել դատարան, որից հետո գործով մասնավոր պաշտպանները դուրս եկան դատարանի տարածքից ու քիչ անց վերադարձան վերը նշված սպիտակ վերնաշապիկներով և առանց պայուսակների: Կարգադրիչները նրանց զննելուց հետո թույլատրեցին դահլիճ: 

Այն ժամանակ, երբ փաստաբանները դատարանի տարածքից դուրս հագնում էին իրենց շապիկները, նրանց նկատեցին դատարանի աշխատակիցներն ու, ամենայն հավանականությամբ, այդ մասին տեղյակ պահեցին դատավորին: Վերջինս, փաստաբաններից առաջ դահլիճ մտնելով, արագ հետաձգեց նիստը փաստաբանների բացակայության հիմքով: Նշենք, որ նման այլ դեպքերում դատավորը հեռանում էր սանկցիա կիրառելու:

Մեկնաբանություններ (1)

աննա
շատ խնդալու ա, որ դատավոր կոչվածը վերևից հրաման չուներ, թե այս պարագայում ինչ պիտի անի, հատկապես հենց այդ պատճառով էլ հետաձգել է․․․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter