HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արդարադատության նախարարն ընդունել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին

Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է Հոգեկան և ֆիզիկական առողջության բարձրագույն ստանդարտներից օգտվելու յուրաքանչյուրի իրավունքների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դաինիուս Պուրասին: Այս մասին տեղեկացնում է արդարադատության նախարարությունը:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն` հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են քրեակատարողական հիմնարկների առողջապահական համակարգի ինստիտուցիոնալ բարեփոխումների վերաբերյալ մի շարք հարցեր, անդրադարձել նոր փոփոխված Սահմանադրությամբ ամրագրված առողջության պահպանման իրավունքներին ու դրանց իրականացման մեխանիզմներին:

Նախարար Դավիթ Հարությունյանը նշել է, որ Հայաստանի արդարադատության նախարարության քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը բանտային առողջապահության ոլորտում բարեփոխումների իրականացումն ու ՔԿՀ-ներում պահվող անձանց առողջության պահպանումն է: Այնուհետև նախարարը ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի հետ զրույցում ներկայացրել է նաև 2017 թվականի հունվարի 19-ին Կառավարության կողմից հաստատված ՀՀ քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման» հայեցակարգով նախատեսված բարեփոխումներն ու նախարության կողմից իրականացվող օրենսդրական նախաձեռնությունները:   

Նշենք, որ Հայաստան կատարած այցի շրջանակում Դաինիուս Պուրասին կայցելի նաև քրեակատարողական հիմնարկներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter