HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լևոն Ալթունյանն ընդունել է Իսրայելի առողջապահության ոլորտի պատասխանատուներին

Հայաստանի առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է Իսրայելի առողջապահության նախարարի և առողջապահության նախարարության գլխավոր տնօրենի հատուկ հարցերով գլխավոր խորհրդական, պրոֆեսոր Շաուլ Յացիվիին և Իսրայելի առողջապահության նախարարության բժշկական մասնագիտությունների արտոնագրման բաժնի ավագ աշխատակից Ավիտալ Վիեներ-Աուրմանին:

Պրոֆեսոր Յացիվին խոսել է իրենց հուզող խնդիրներից, մասնավորապես` Հայաստանի  մասնավոր որոշ ԲՈՒՀ-երի կրթական որակից։ Նա, մասնավորապես նշել է, որ Հայբուսակ համալսարանն ավարտած իսրայելցի ուսանողների ընդամենը 12 տոկոսն է կարողանում իրենց երկրում համապատասխան քննություն հանձնել և աշխատելու իրավունք ստանալ: Այս ցուցանիշը չի գոհացնում: Պրոֆեսորը հետաքրքրվել է, թե ինչ սկզբունքով են Հայաստանի բժշկական կազմակերպություններն ընտրում լավագույններին:

Նախարար Լևոն Ալթունյանը համաձայնել է, որ կա խնդիր, և քայլեր են ձեռնարկվում դրանց լուծման ուղղությամբ։  

«Ներկայումս ՀՀ տարածքում բժիշկների լիցենզավորման գործընթաց չի իրականացվում, և նրանք աշխատում են իրենց ստացած դիպլոմների հիման վրա: «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով  ներդրվել է շարունակական մասնագիտական զարգացման գործընթացը։ Օրենքի պահանջով, լրացնելով անհրաժեշտ կրեդիտները, բժիշկները յուրաքանչյուր 5 տարին մեկ պետք է հավատարմագրվեն։ Այս գործընթացը կմեկնարկի 2021թվականից»,-նշել է Լևոն Ալթունյանը:  

Քննարկման արդյունքում նախանշվել է համագործակցություն ստոմատոլոգիական և դեղագործական մասնագիտական գործունեության ծավալման համար արտոնագրերի տրամադրմանն առնչվող հարցերի շուրջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter