HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Կգազաֆիկացվեն Երևանի չգազաֆիկացված վերջին շենքերը

Կառավարությունը այսօրվա նիստում որոշեց իր պահուստային ֆոնդից «Երևան» հիմնադրամին տրամադրել 20 միլիոն դրամ՝ Աջափնյակ վարչական շրջանի «Նորաշեն» 16-րդ թաղամասի 5 բնակելի շենքերի գազաֆիկացման աշխատանքներին աջակցելու նպատակով։

Ինչպես ասվում է տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանի ներկայացրած որոշման նախագծում, Երևանում գրեթե բոլոր բնակելի շենքերը և թաղամասերը գազաֆիկացված են՝ բացառությամբ այս հինգ շենքի:

Այս շենքերում 600 բնակարան կա, այնտեղ բնակվում է շուրջ 2000 բնակիչ: Քաղաքապետարանը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ համատեղ ուսումնասիրել է շենքերի գազաֆիկացման աշխատանքների իրականացման հնարավորությունները։ Արդյունքում հայտնել են, որ շենքերն անհրաժեշտ է հարմարեցնել գազաֆիկացման աշխատանքների իրականացման համապատասխան պայմաններին, ինչը յուրաքանչյուր շենքի հաշվով կազմում է 4 միլիոն դրամ:

Այս գումարի հատկացման և աշխատանքերի իրականացման որպես ակնկալվող արդյունք նշվում է՝  Երևան քաղաքում չգազաֆիկացված շենքեր չեն լինի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter