HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վճռաբեկը վերադարձրել է հոր բողոքը. 3 տարեկան երեխան կմնա մոր հետ

Վճռաբեկ դատարանը վերադարձրել է 3 տարեկան երեխայի հոր՝ իրանահայ Վանանդ Արդուշ Անդրեասյան Ազարարգիթիի բողոքը, որով վերջինս ուզում էր երեխային վերցնել մորից՝ Անահիտ Սարգսյանից և պարտավորեցնել նաև ալիմենտ վճարել:

Այսպիսով, ուժի մեջ է մնում Վերաքննիչ դատարանի որոշումը, որով երեխայի բնակության վայրը սահմանվել էր մոր բնակության վայրով, իսկ որպես անչափահաս երեխայի ապրուստի միջոց հորից պետք է բռնագանձվի ալիմենտ՝ յուրաքանչյուր ամիս Վանանդ Արդուշ Անդրեասյան Ազարարգիթիի վաստակի մեկ քառորդ չափով՝ դատարան դիմելու օրվանից (2015թ. ապրիլից) մինչև երեխայի չափահաս դառնալը կամ ալիմենտային պարտավորությունների դադարման համար օրենքով սահմանված այլ դեպքերում:

Հիշեցնենք՝ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի երկու դատավորներ նույն գործով և նույն հարցի շուրջ երկու տարբեր վճիռներ էին կայացրել՝ 3 տարեկան երեխայի մոր՝ Անահիտ Սարգսյանի և հոր՝ իրանահայ Վանանդ Արդուշ Անդրեասյան Ազարարգիթիի հետ բնակվելու վերաբերյալ: 2015 թվականի հոկտեմբերին դատավոր Ալեքսեյ Սուքոյանը բավարարել էր Անահիտ Սարգսյանի հակընդդեմ հայցը և երեխայի խնամքը հանձնել նրան՝ բնակության վայրը սահմանելով ըստ մոր բնակության վայրի՝ նշելով նաև, որ այդ հանգամանքը չի զրկում հորն իր կողմից ծնողական իրավունքների իրականացման հնարավորություններից: 

Սուքոյանի վճիռը երկու վերադաս ատյաններում բողոքարկվելուց հետո օրինական ուժի մեջ էր մտել, իսկ Արայիկ Մելքումյանը վեց անգամ գործի քննությունը վերսկսելուց հետո` այս տարվա մարտի 2-ին, այս գործի նույն դրվագով մեկ այլ բովանդակությամբ վճիռ էր կայացրել: Դատավոր Մելքումյանը լուծել էր Անահիտ Սարգսյանի և Վանանդ Անդրեասյան Ազարարգիթիի ամուսնությունը և երեխայի բնակության վայրը սահմանել էր հոր բնակության վայրով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter