HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանի պետական պարտքն օգոստոսին մոտ 58 մլն դոլարով աճել է

Հայաստանի պետական պարտքն այս տարվա օգոստոսի վերջի դրությամբ կազմել է ավելի քան 6.259 մլրդ ԱՄՆ դոլար։ Միայն օգոստոսին այն աճել է 57.9  մլն դոլարով։ Այս մասին են վկայում Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները (ՀՀ ԱՎԾ)։ 

Իսկ տարեսկզբի համեմատ Հայաստանի պետական պարտքն աճել է ավելի քան 317 մլն դոլարով կամ 5.3%-ով։ 

Միայն ՀՀ արտաքին պարտքը օգոստոսի վերջի դրությամբ ավելի քան 5  մլրդ դոլար է, իսկ ներքին պարտքը՝ 1.238 մլրդ դոլար։

Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների` օգոստոսին ՀՀ արտաքին պարտքն աճել է 35.9 մլն դոլարով, իսկ ներքին պարտքը՝ մոտ 22 մլն դոլարով։

Նշենք, որ արտաքին պարտքի գերակշիռ մասը ՀՀ կառավարության պարտքն է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter