HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոցփաթեթի շահառուների բժշկական օգնությունն իրականացվում է նոր կարգով

Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել սոցփաթեթի շահառուների բժշկական օգնության և սպասարկման նոր կարգը։ Այդ նպատակով  Առողջապահության նախարարությունը սոցիալական փաթեթի շահառուների համար ձեռք է բերել առողջության ապահովագրության պայմանագրեր:

ԱՆ-ն հայտնում է, որ ապահովագրության պայմանագրեր կնքվել են Հայաստանում գործող և առողջության ապահովագրության ծառայություններ մատուցող բոլոր ապահովագրական ընկերությունների հետ` «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ», «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ», «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ», «ՌԵՍՈ», «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ», «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ»։

Ծրագրին մասնակցող ապահովագրական ընկերություններն իրենց կողմից սպասարկվող շահառուներին ծանուցումներ են ուղարկել տրամադրվող բժշկական ծառայությունների ծավալի, ծառայություններից օգտվելու կարգի, շահառուի իրավունքների և պարտավորությունների վերաբերյալ:

Արդյունքում, այսուհետև շահառուներն անհրաժեշտ բժշկական ծառայությունները կստանան առանց հերթագրումների և խոչընդոտների։ Բժշկական կազմակերպությունը կարող է ընտրել շահառուն` ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված ցանկից։ Դրա համար անհրաժեշտ է այցելել ընտրած կազմակերպություն, հայտնել, որ հանդիսանում է սոցփաթեթի շահառու և ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ։

Գործընթացի մանրամասներին ծանոթանալու համար և հետաքրքրող   բոլոր   հարցերի   պատասխանները կարող եք գտնել ՀՀ առողջապահության նախարարության  պաշտոնական կայքի   «Սոցիալական փաթեթ»   դարանում `  http://moh.am/#1/105։

Լրացուցիչ պարզաբանումների անհարժեշտության դեպքում  դիմել ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությանը` 80-03 հեռախոսահամարով։

Մեկնաբանություններ (3)

Նարինե
Ինչպես վարվել երբ ունեմ նաիրի ինշուրանս սոցփաթեթը սակայն խնդրի դեպքում չեմ կարողանում օգտվել։ Ատամներիս հետ կապված լիքը խնդիր ունեմ և համախատասխան գումար չունենալու պատճառով տառապում եմ ։ Կարողեք բացատրել Ձեր սոցփաթեթն ինչու չպետք է օգնի նաև այս պարագայում, միթե ատամների հետ կապված տառապանքները արժանի չեն բուժման։ խնդրում եմ վերանայեք։ Կամ էլ խորհուրդ տվեք ,որ ապահովագրական ընկերությունն ունի այդ փոխանցման հնարավորությունը ։
Նարինե
Ինչպես վարվել երբ ունեմ նաիրի ինշուրանս սոցփաթեթը սակայն խնդրի դեպքում չեմ կարողանում օգտվել։ Ատամներիս հետ կապված լիքը խնդիր ունեմ և համախատասխան գումար չունենալու պատճառով տառապում եմ ։ Կարողեք բացատրել Ձեր սոցփաթեթն ինչու չպետք է օգնի նաև այս պարագայում, միթե ատամների հետ կապված տառապանքները արժանի չեն բուժման։ խնդրում եմ վերանայեք։ Կամ էլ խորհուրդ տվեք ,որ ապահովագրական ընկերությունն ունի այդ փոխանցման հնարավորությունը ։
Աննա
Առողջապահության նախարարության նշված դրանում տեղեկությունների միայն մի մասն է թարմացված, մասնավորապես՝ կառավարության որոշումը 2015թ․ խմբագրությամբ է, սակայն օրինակ՝ «հաճախ տրվող հարցեր» բաժինը կամ «ծառայություններ ու բացառություններ» բաժինները կարծես ավելի թարմացված են։ Կառավարության որոշման ու մյուս փաստաթղթերի տեղեկությունների մեջ կան անհապատասխանություններ, իմ առաջին հայացքից չվրիպեց օրինակ այն, որ հատուկ ու դժվարամատչելի հետազոտությունների համար 2015թ․ որոշման մեջ սոցփաթեթից օգտվողը որևէ վճարում չի կատարում, մինչդեռ թարմացված փաստաթղթերում նշված է «համավճար»ների աղյուսակ, այսինքն՝ սոցփաթեթից օգտվողը ստիպված է լինելու վճարել։ Ընդհանրապես լավ կլիներ, որ մամլո հաղորդագրությունները ուղեկցվեին լրագրողական մեկնաբանությամբ, ճշտումներով և այլն։ Ընթերցողին «ընդունվել է նոր կարգ» նախադասությունը ոչինչ չի ասում, եթե չի ասվում, թե որն է կոնկրետ փոփոխությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter