HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զինված միջադեպ «Արմենիա» բժշկական կենտրոնում՝ դատապարտյալի հետազոտման ժամանակ

Քննչական կոմիտեն հայտնում է, որ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Արմենիա» բժշկական կենտրոնում այսօր տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ։

Նախնական տվյալներով՝ այսօր ՔԿՀ աշխատակիցները բժշկական հետազոտման նպատակով «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխել ՔԿՀ-ում պատիժը կրող մի դատապարտյալի։ Բժշկական հետազոտման ժամանակ հիվանդասենյակ է մուտք գործել զինված անձ և կրակոցներ արձակել՝ փորձելով պայմաններ ստեղծել դատապարտյալի փախուստի համար։ Զինված անձը ՔԿՀ աշխատակիցների կողմից վնասազերծվել է, որի ընթացքում դատապարտյալը հափշտակել է ՔԿՀ աշխատակիցներից մեկին ամրակցված ատրճանակը, կրակոցներ արձակել նրանց ուղղությամբ՝ փորձելով դիմել փախուստի։ Դատապարտյալը վնասազերծվել է բժշկական կենտրոնի մուտքի մոտ, փախուստը՝ կանխվել։  

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 238-րդ հոդվածի 3-րդ մասի 3-ր կետով, ստեղծվել է քննչական խումբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter