HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նաիրիտցիները բողոքի ակցիա կիրականացնեն նախագահականի և խորհրդարանի դիմաց

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա կիրականացնեն նախ նախագահական նստավայրի, ապա խորհրդարանի դիմաց՝ գործարանի վերագործարկման պահանջով։

Ակցիայի մասնակիցներից Կարինե Շահվերդյանը «Հետք»-ին հայտնեց, որ այս ընթացքում հանդիպումներ են ունեցել թե՛ «Ելք», թե՛ «Ծառուկյան դաշինք» խորհրդարանական խմբակցությունների պատգամավորների հետ, իսկ այսօր էլ 13.30-ին պատգամավորների հետ հանդիպում են ակնկալում խորհրդարանի դիմաց։

Մեր զրուցակցի խոսքով՝ ակցիայի ժամանակը պայմանավորված է նրանով, որ այսօր ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի օրն է, և պատգամավորները հարցեր են ուղղելու Կառավարությանը։

Հիշեցնենք, որ 2015 թվականի նոյեմբերի 30-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության դիմումը՝ սնանկ ճանաչելով ՀԷՑ-ի պարտապան «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter