HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԲՆ-ում քննարկվել են «Կենդանական աշխարհի մասին» օրենքի փոփոխությունները

Այսօր` կենդանիների պաշտպանության համաշխարհային օրը, Հայաստանի բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը հանդիպում է ունեցել կենտրոնական բանկի և ապահովագրական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Բնապահպանության նախարարությունը հայտնում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ հարցեր: Մասնավորապես, քննարկվել են անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանիների պահելու և օգտագործելու իրավահարաբերությունները կանոնակարգելու նպատակով Օրենքի համապատասխան հոդվածներում կատարված փոփոխությունները, որոնք նպատակաուղղված են նրանց պահելու և խնամելու գործընթացն առավել կանոնակարգված դարձնելուն:

Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև վայրի կենդանիների անազատ պայմաններում պահման հետ կապված պետության կողմից իրականացվելիք ծախսերի ֆինանսավորման դրամագլխի ստեղծման նախադրյալները` վայրի կենդանիների անազատ պայմաններում պահման պայմանների խախտման հետևանքով վայրի կենդանիների հետագա պահման (պահպանման, բարեկեցության, սննդի, բուժզննման, պատվաստման, տեղափոխման) և այլ անհրաժեշտ միջոցառումների իրականացման հետ կապված լիազորված մարմնի կողմից իրականացվելիք ծախսերի ապահովման հետ կապված հարցեր: Դիտարկվել են նաև կենդանիների ապահովագրման մեխանիզմները և հնարավորությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter