HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում միջազգային համագործակցության հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում միջազգային համագործակցությանը և Հայաստանի ստաձնած պարտավորությունների կատարման ընթացքին վերաբերող հանձներ:

Ըստ կառավարության պաշտոնական կայքի՝ վարչապետին զեկուցվել է Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (GRECO) 4-րդ փուլի հանձնարարականների կատարման արդյունքների մասին:

Ներկայացվել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի գնահատման 3-րդ փուլի հանձնարարականների և ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի՝ կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող միջոցառումների կատարման ընթացքը: Անդրադարձ է եղել նաև ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի 2-րդ փուլի գնահատմանն ընդառաջ ՀՀ պարտավորություններին:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է շարունակել համակարգված միջգերատեսչական աշխատանքները՝ հակակոռուպցիոն պայքարի ոլորտում միջազգային համագործակցության շրջանակում ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter