HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սահմանամերձ համայնքների բնակիչների սոցիալական աջակցության ծրագրերը կերկարացվեն մինչև 2021 թվականը

Կառավարությունն առաջարկում է մինչև 2021 թվականի հունվարի 1-ը երկարաձգել սահմանամերձ 25 համայնքում ընգրկված 37 բնակավայրերում սոցիալական աջակցության ծրագիրը: «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքով նախատեսված է, որ կառավարության հաստատած ցանկում ներառված համայնքի բնակչության ռեգիստրում հաշվառված և սահմանամերձ համայնքում մշտական բնակություն ունեցող անձանց սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ոռոգման ջրի վարձավճարները մասամբ փոխհատուցվում են պետական բյուջեի միջոցներից:

Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել երկարաձգելու վերը նշված օրենքի գործողության ժամկետը, հակառակ դեպքում՝ 2018թ. հունվարի 1-ից կդադարի սահմանամերձ համայնքներում սոցիալական աջակցության ծրագրի իրականացումը:

Ծրագրի էությունը հետևյալն է. հաշվարկային տարում գումարային մինչև 360 խորանարդ մետր ծախսված բնական գազի, գումարային մինչև 1440 կՎտ/ժ ծախսված էլեկտրաէներգիայի սակագնի, ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքում գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից օգտագործված ոռոգման ջրի դիմաց տվյալ տարում գանձվող վարձավճարների 50% փոխհատուցում:

Ընդ որում՝ բնական գազի սպառող չհանդիսացող, սակայն էլեկտրաէներգիայի սպառող համարվող ընտանիքների համար տրամադրվում է տարեկան մինչև 180 խորանարդ մետր բնական գազի քանակության արժեքին համապատասխան լրացուցիչ գումարի չափով էլեկտրաէներգիայի սակագնի փոխհատուցում:

Իսկ սահմանամերձ բնակավայրերում առկա են՝ 

Տնտեսություն՝

17 238

Բնակիչ՝ 

56 068

Էլեկտրաէներգիայի բաժանորդ՝ 

17 048

Գազի բաժանորդ՝ 

9 978

Փոխհատուցում է նախատեսված նաև սահմանամերձ համայնքների վարչական տարածքում գտնվող, մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքների համար վճարման ենթակա հողի հարկի և այդ հողերի վրա ունեցած անշարժ գույքի գույքահարկի տարեկան գումարների չափով:

Կառավարության կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն՝ սոցիալական աջակցության ծրագիրն իրականացնելու համար 2015թ. սկսած, յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախատեսվել է 928 միլիոն 871 հազար դրամ գումար:

Նշենք, որ օրենքի նախագիծը մշակվել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից և կառավարության կողմից արդեն ուղարկվել է Ազգային ժողով:

Լուսանկարում՝ Սևքարը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter