HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Փաշինյանը ՀՀԿ-ից պարզաբանումներ է պահանջում՝ Գեղամյանի կողմից հարձակման ենթարկվելու համար

«Ելք» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, վարման կարգով խոսք խնդրելով, անդրադարձավ իր և Արտաշես Գեղամյանի միջև տեղի ունեցած միջադեպին՝ քաղաքական մեծամասնությունից պահանջելով պարզաբանումներ։

«Ես մամուլում տեսա, որ Արտաշես Գեղամյանը հերքում է, վկաներ են եղել՝ պատգամավորներ, լրագրողներ, անվտանգություն․․․ Պարզաբանում եմ պահանջում ՀՀԿ-ից։ Հստակ պետք է պարզաբանվի, թե այդ  խուլիգանական արարքն ինչ կապ ունի ոչ վաղ անցյալում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի կողմից արված այն մտքի հետ, թե պադեզդները զգույշ մտեք»,-ասաց Փաշինյանը։

ԱԺ կենտրոնական ամբիոնի մոտ հարցի զեկուցմամբ հանդես եկող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ասաց, թե «ցավալի դեպք է եղել, և պարզաբանումներ պետք է լինեն»։

«Բայց միջադեպին տեղյակ չեմ, բոլոր դեպքերում քաղաքական մշակույթում ոչ քաղաքական դրսևորումները դատապարտելի են»,- ասաց նա։

Միջադեպի մասին խոսեց նաև «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը․

«Իրավիճակը դառնում է վտանգավոր, որ պատգամավորին կարող են ԱԺ միջանցքում ծեծի ենթարկել»,-ասաց նա։ Թանդիլյանը հիշեցրեց, որ Հայաստանի խորհրդարանում խոսում են այն մասին, որ հայազգի պատգամավոր Կարո Փայլանին Թուրքիայի խորհրդարանում ծեծի են ենթարկում, ուստի «պետք է չնմանվել վերջիններիս և դատապարտող հայտարարությամբ հանդես գալ»։

Արմեն Աշոտյանը կոչ արեց չշտապել ու ՀՀԿ-ի հասցեին մեղադրանքներ չհնչեցնել, նաև հավելեց, որ պետք է խոսի Արտաշես Գեղամյանի հետ՝ իրավիճակը հասկանալու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter