HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆիննախում տեղի է ունեցել եկամուտների քաղաքականության կատարելագործման հասարակական խորհրդի նիստը

Ֆինանսների նախարարությունում այսօր տեղի է ունեցել նախարարի հրամանով ստեղծված եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են ֆինանսների նախարարության, այլ գերատեսչությունների և խորհրդակցական ձայնի իրավունքով խորհրդի կազմում ընդգրկված միջազգային հայտնի խորհրդատվական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում է նախարարության լրատվական ծառայությունը: 

Նիստի ընթացքում քննարկվել են Հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելու ժամկետը մեկ տարի հետաձգելու, գրավ դրված գույքի դատական և արտա­դա­տա­կան կարգով բռնագանձման ընթացքում և լուծարման կամ սնանկացման ընթաց­քում առաջացող հարկային պարտավորությունների հաշվարկման ընթացակար­գերի, անշարժ գույքի և փոխադրամիջոցների գույքահարկի հարկման համա­կարգի, եկամտային հարկի դրույքաչափերի վերանայմանհետկապվածհարցեր:

Որոշվել է շարունակելգրավ դրված գույքի դատական և արտա­դա­տա­կան կարգով բռնագանձման ընթացքում և լուծարման կամ սնանկացման ընթաց­քում առաջացող հարկային պարտավորությունների հաշվարկման ընթացակար­գերի վերանայմանաշխատանքները:

Խորհուրդը նպատակահարմար չի համարվել անշարժ գույքի և փոխադրամիջոցների գույքահարկի հարկման համա­կարգը, ինչպես նաև եկամտային հարկի դրույքաչափերը փոփոխելու առաջարկությունների ընդունումը:

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter