HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ Բաղրամյան պողոտայում. բնակիչներից մեկը մահացել է, մյուսը՝ ծխահարվել

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 06:59-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 68 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկում:

Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:41-ին, մարվել՝ 07:50-ին:

Այրվել են 47-րդ բնակարանի (2-րդ հարկ) ննջասենյակը (մոտ 20 քմ) և խոհանոցը (6 քմ)՝ գույքով, ջերմահարվել՝ պատշգամբը (2 քմ), իսկ 50-րդ բնակարանում (3-րդ հարկ)՝ պատուհանի 3 փայտե շրջանակները և վարագույրը:

Թիվ 47 բնակարանի ննջասենյակում՝ անկողնում, հայտնաբերվել է Ռ. Հ.-ի (ծնվ. 1940թ.) դին, որը, մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը դուրս է բերվել բնակարանից:

1975 թ. ծնված Ա. Հ.-ը ծխահարվել է, ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter