HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության նախարարը ղեկավար կազմին է ներկայացրել ԶՈՒ հետախուզության վարչության պետին և խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարին

Հոկտեմբերի 9-ին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը  ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանին և ԶՈՒ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանին:

ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ չափազանց կարևորելով բարձրագույն սպայական և հրամանատարական կազմի պարբերական հաճախականությամբ տեղաշարժերը տարբեր ստորաբաժանումներ, ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահություն է հայտնել, որ ՀՀ նախագահի հրամանագրերով պատասխանատու պաշտոնների նշանակված գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը և գնդապետ Վաղինակ Սարգսյանը ջանք ու եռանդ չեն խնայի ներդնելու իրենց գիտելիքներն ու ողջ մասնագիտական ներուժը ԶՈՒ-երի առջև դրված խնդիրները բարձր մակարդակով կատարելու և հաջողությունների նոր նշաձող սահմանելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter