HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրիում կասեցվել է հացի 2 արտադրամասի գործունեություն

Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության իրականացրած պետական վերահսկողության արդյունքում՝ Գյումրիում կասեցվել է անհատ ձեռնարկատերեր Կարինե Հակոբյանի և Վարդան Ավետիսյանի հացի արտադրամասերի գործունեությունը:

ՍԱՊԾ-ն հայտնում է, որ նշված արտադրամասերում արձանագրվել են սննդամթերքի արտադրությանը ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջների կոպիտ խախտումներ, չփաթեթավորված հացը չի ունեցել տեղեկատվական թերթիկ, նաև՝ աշխատակիցները չեն անցել նախնական և պարբերական բժշկական զննություն և չեն ունեցել սանիտարական գրքույկներ:

Նույնանման խախտումներ են հայտնաբերվել նաև անհատ ձեռնարկատերեր Վահե Զավրադյանին (ք. Երևան) պատկանող արևածաղկի սերմերի բովման արտադրամասում, որի գործունեությունը նույնպես կասեցվել է:

Բոլոր տնտեսվարողներին հանձնարարվել է համապատասխանեցնել արտադրությունները սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի և «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի պահանջներին:

Խախտումների վերացման համար ծառայությունը սահմանել է ժամկետ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter