HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Սարգսյան-Ալիև հանդիպումը Սոչիում չի բացառվում

Վաղը` հոկտեմբերի 11-ին, Սոչիում սպասվում է ԱՊՀ անդամ երկրների գագաթնաժողովը, որին մասնակցելու են Հայաստանի և Ադրբեջանի նախագահները: «Հետք»-ը ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է գագաթնաժողովի շրջանակում Սարգսյան-Ալիև հանդիպում լինի: 

«Նախագահը Սոչի է մեկնում ԱՊՀ գագաթնաժողովին մասնակցելու»,- պատասխանեց Հակոբյանը:

Հիշեցրինք, որ օրեր առաջ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարությամբ էին հանդես եկել՝ հայտնելով, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստակամություն են հայտնել բանակցությունները վերսկսելու, հնարավո՞ր է, որ դրանք վերսկսվեն հենց Սոչիում: Մեր այս հարցին Հակոբյանն, ըստ էության, ոչ հերքող, ոչ հաստատող պատասխան տվեց:
«Նախագահը մեկնում է գագաթնաժողովին մասնակցելու համար, իսկ նախագահի հանդիպումների մասին աշխատակազմը պատշաճ ծանուցում է»:

Նկատենք, որ ԵԱՀԿ համանախագահների` տարածաշրջան կատարած վերջին այցի նպատակը նախագահների մակարդակով հանդիպում նախաձեռնելն էր:

Սարգսյան-Ալիև վերջին հանդիպումը կայացել է 2016թ. հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում, իսկ ավելի վաղ՝ մայիսին, համանախագահների նախաձեռնությամբ Վիեննայում կայացավ Սարգսյան-Ալիև հանդիպումը:
Մինչ օրս, սակայն, Վիեննայի հանդիպման պայմանավորվածությունները՝ սահմանին հետաքննության մեխանիզմներ տեղադրելու վերաբերյալ, կյանքի չեն կոչվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter