HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետին

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր ընդունել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովին:

ՊՆ լրատվական ծառայության հաղորդմամբ` գեներալ-գնդապետ Ա.Սիդորովը ՀՀ պաշտպանության նախարարին  զեկուցել է ս.թ. հոկտեմբերի 5-ից 7-ը Հայաստանում կայացած «Որոնում-2017» մարտավարամաս-նագիտական զորավարժության արդյունքների, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ Զ(ու)ՄԽ ուժերի մի մասի ու ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2017» համատեղ զորավարժության ընթացքի մասին:

Հանդիպման շրջանակներում քննարկվել են ՀԱՊԿ ձևաչափում համագործակցության  ընթացիկ հարցերը, ինչպես նաև ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի հետագա զարգացման խնդիրները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter