HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը տարին եզրափակեց 46-րդ տեղում

ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային նոր ցուցակը: Հայաստանի ընտրանին պահպանել է իր ցուցանիշը՝ 612 միավոր եւ 46-րդ տեղ: Սա մեր թիմի պատմության մեջ լավագույն տարեվերջյան ցուցանիշն է: Աղյուսակը կրկին գլխավորում է աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիան, նրան հաջորդում են Հոլանդիան ու Գերմանիան: Հատկանշական է, որ առաջին 19 տեղերում բացարձակապես ոչ մի փոփոխություններ չեն եղել:

Աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի մեր մրցակիցներից ամենալավ ցուցանիշը կրկին իտալացիներինն է՝ 9-րդ հորիզոնական, դանիացիները 11-րդն են, չեխերը՝ 33-րդը, բուլղարները 85-րդն են, մալթացիները՝ 155-րդը:

Մեր հարեւաններից լավագույն ցուցանիշն ունեն թուրքերը, որոնք 28-րդ տեղում են, Իրանը կրկին մեկ աստիճանով է գերազանցում Հայաստանին, իսկ վրացիներն (73) ու ադրբեջանցիները (112) ակնհայտորեն հետ են մնում: Հաջորդ ցուցակը կհրապարակվի 2012-ի հունվարի 18-ին:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter