HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հակառակորդի կրակոցից զոհվել է զինծառայող Չապլին Արմենի Մարգարյանը

Հոկտեմբերի 10-ին ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ զինծառայող, շարքային Չապլին Արմենի Մարգարյանը (ծնված 1998թ.):

ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն տեղեկացնում է, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- հայտնում է Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Լրացում. ավելի ուշ Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որ զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով:

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի
Այսքա՛ն հայ զինվոր է զոհվում սահմանին,բայց ՀՀ իշխանությունները շարունակում են (սա «չտեսնել» տալով) բանակցել Ադրբեջանի հետ,որից Ադրբեջանը է՛լ ավելի է լկտիանում: ՀՀ-ԼՂՀ իշխանությունների համար այքա՛ն հայ զինվորի սպանությունը կարծես «այդքան էլ ահավոր չէ», քանի որ «ավելի վատ կարող է լինել»: Դա նույնն է,որ ձեր հարևանը սպանի ձեր ընտանիքի մի անդամի,բայց դուք շարունակեք նույն ձևով խոսել այդ հարևանի հետ,որպեսզի նա «էլ ավելի չկատաղի ու ձեր ողջ ընտանիքին չսպանի»: Ահա այսքան աբսու՛րդ է Հայաստանի պահվածքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter