HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հեղափոխությունն առանց մե՞զ կլինի». ինչպիսի նորարարությունները կլինեն հետագա 100 տարիներին

Տաթև Կապլանյան

«Մայքրոսոֆթ» կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը «Ֆորբս» ամսագրի 100-ամյակի առթիվ էսսե է գրել հետագա 100 տարիների ընթացքում կայանալիք նորարարությունների զարգացման մասին.

«1975 թվականի սկզբում, երբ ես դեռ համալսարանում էի սովորում, իմ ընկեր Փոլ Ալլենը ինձ ցույց տվեց «Փոփուլյար էլեքտրոնիքս» ամսագրում տեղ գտած մի հոդված «Ալթէյր 8800» համակարգչի մասին, որն առաջին հաջողության հասած անձնական կոմերցիոն համակարգիչն է: Երկուսիս մոտ էլ նույն միտքն առաջացավ, որ հեղափոխությունն առանց մեզ տեղի կունենա: Մենք համոզված էինք, որ ծրագրային ապահովվածությունը կփոխի աշխարհը, անհանգստանում էինք, որ եթե հնարավորինս շուտ չմիանանք թվային հեղափոխությանը` այն կշրջանցի մեզ: Այդ խոսակցությունը հանգեցրեց համալսարանում սովորելուս ավարտին, ինչպես նաև «Մայքրոսոֆթ» ընկերության հիմադրմանը:

Հետագա 100 տարիները նմանատիպ, նույնիսկ ավելի շատ հնարավորություններ կստեղծեն: Որովհետեւ հիասքանչ գաղափար ունեցող մարդու համար հիմա այնքան հեշտ է ակնթարթորեն կիսվել դրանով աշխարհի հետ. նորարարությունների զարգացման տեմպը հետզհետե արագանում է` հետազոտության համար նոր ոլորտներ ստեղծելով:

Մենք նոր ենք սկսել օգտագործել արհեստական ինտելեկտի հնարավորությունները` օգնելով մարդկանց ավելի արդյունավետ և ստեղծագործ դառնալ: Կենսատեխնոլոգիաներն ապագայում կօգնեն մարդկանց ավելի երկար ապրել` պահպանելով առողջությունը: «Կանաչ» էներգետիկայի հսկայական առավելությունները կնպաստեն այդպիսի կյանքը դարձնել ավելի մատչելի ու հասանելի: Դա կնպաստի աղքատությունը հաղթահարելուն և կօգնի խուսափել կլիմայի փոփոխության վատագույն հետևանքներից:

Այս ամբողջ առավելությունենրի պոտենցիալը ոգեւորում է, դրանք միլիոնավոր կյանքեր կարող են փրկել: Բայց չի կարելի ասել, որ այդ փոփոխություններն անպայման տեղի են ունենալու: Դրանք տեղի կունենան միայն այն դեպքում, եթե մարդիկ խաղադրույք կատարեն խելագար թվացող գյուտերի վրա` գիտակցելով, որ դրանցից շատերը չեն աշխատի, բայց նույնիսկ մեկ բեկումը կփոխի աշխարհը:

Հետագա 100 տարիների ընթացքում մեզ պետք է, որ մարդիկ շարունակեն հավատալ նորարարությունների ուժին և իրենց վրա վերցնեն հեղափոխական գաղափարների ռիսկը»:

Լուսանկարը՝  REUTERS / Kevin Lamarque

Պատրաստեց Տաթև Կապլանյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter