HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատախազի տեղակալը միջնորդագիր է ներկայացրել՝ ՊԵԿ աշխատակիցների կողմից հեղուկ վառելիքի հափշտակություններին նպաստող պատճառները վերացնելու համար

 Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցավոր արարք (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված խոշոր չափի գողությունը) կատարելու համար Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2017 թվականի օգոստոսի 21-ի դատավճռով մեղավոր են ճանաչվել ֆինանսների նախարարության նախաբացթողումային հսկողության վարչության Գուգարքի տարածաշրջանային մաքսատան Այրում-Ջիլիզա բաժանմունքի մասնագետ Գ.Փ-ն, Այրում-Ջիլիզա մաքսակետի կշեռքավարներ Ս.Ա-ն, Ռ.Ղ-ն և Ա.Ս-ն:

Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել էր, որ վերոնշյալ անձինք նախնական համաձայնության են եկել նշված մաքսակետով երկաթուղով ներմուծվող հեղուկ վառելիքի շարժակազմերից հափշտակություններ կատարելու շուրջ և 2014 թվականի դեկտեմբերից մինչև 2015 թվականի փետրվարի 26-ն ընկած ժամանակահատվածում երկաթուղով ներմուծվող հեղուկ վառելիքի շարժակազմերից վառելիքի չափագրման և վագոնների կապարակնքման ընթացքում պարբերաբար հափշտակել տարբեր քանակության հեղուկ վառելիք, որի մի մասը՝ 495լ բենզինը, հայտնաբերվել էր ԿԱ ԱԱԾ աշխատակիցների կողմից կատարված զննությունների արդյունքում:

Նման դրսևորումները հետագայում բացառելու, ինչպես նաև ներմուծվող հեղուկ վառելիքի շարժակազմերը հնարավոր հանցավոր ոտնձգություններից զերծ պահելու նպատակով քրեական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված կարգով միջնորդագիր է ներկայացվել կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` քրեական գործով վեր հանված նմանօրինակ իրավախախտումները ծնող պատճառները, պայմանները վեր հանելու և վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter