HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Երկու ընկերության «Ալյանս»-ում գործունեություն ծավալելու թույլտվություն ստացան

Կառավարությունը այսօրվա նիստում  ազատ տնտեսական գոտում շահագործման թույլտվություն տվեց «ԱԱ ԹՐԱՔՍ» և «ԷՅ ԲԻ ԷՆՋԻՆԻՐԻՆԳ» ընկերություններին: Գործադիր այդ որոշման նախագծերը ներկայացրել էր տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ ընկերությունները նորաստեղծ են։ «ԱԱ ԹՐԱՔՍ»-ը հիմնադրվել է այս տարվա ապրիլին, իսկ «ԷՅ ԲԻ ԷՆՋԻՆԻՐԻՆԳ»-ը՝ սեպտեմբերին։

«ԱԱ ԹՐԱՔՍ» ընկերությունը զբաղվելու է ավտոմեքենաների արտադրությամբ, մասնավորապես՝ նորարարական տեխնոլոգիաներով բազմաֆունկցիոնալ բեռնատար ավտոմեքենաների արտադրությամբ:

Ինչպես ասվում է կառավարություն ներկայացված որոշման նախագծում՝ նախատեսված է, որ ընկերության արտահանման ծավալները ծրագրի 5-րդ տարում կկազմեն 25 մլն դոլար: Իսկ արտահանման ուղղությունները հիմնականում կլինեն ԵԱՏՄ, Մերձավոր Արևելքի և Միջին Ասիայի երկրներ, Իրան, Վրաստան, ԱՄՆ։

Ծրագրի շրջանակներում իրականացվելիք ներդրումները կկազմեն մոտ 40 մլն դոլար, առաջին երկու տարում կստեղծվի 40 նոր աշխատատեղ՝ 150 000 դրամ միջին աշխատավարձով, իսկ հետագայում արտադրանքի ծավալների աճի արդյունքում՝ 1000-ից ավել նոր աշխատատեղ:

Իսկ «ԷՅ ԲԻ ԷՆՋԻՆԻՐԻՆԳ» ընկերությունը ազատ տնտեսական գոտում էլեկտրոնիկայի և ճշգրիտ ճարտարագիտության ոլորտում է գործունեությունը ծավալելու, այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ և փոքրաչափ դյուրակիր ցանցային սարքեր արտադրելու:

Ընկերությունը նախատեսել է կատարել շուրջ 2,8 մլն դոլարի ներդրում, իսկ արտադրանքի 2018 թվականի արտահանման ծավալները կազմելու են միջինում 0,8 մլն․ դոլար, իսկ 5-րդ տարում`  3-4 մլն դոլար: Արտահանման ուղղությունները ԵՄ, ԱՄՆ, Ասիական երկրներն են լինելու։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter