Հինգշաբթի, 19 հոկտեմբերի

Ատոմակայանի առաջին էներգաբլոկը շահագործումից կհանվի



Կառավարությունը այսօրվա նիստում որոշեց ատոմակայանի առաջին էներգաբլոկը շահագործումից հանել։ Նիստին նման որոշման նախագիծ ներկայացրել էր էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը։

Էներգաբլոկը շահագործումից դուրս կգա, որպեսզի  «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի շահագործումից հանելու ռազմավարության դրույթները կատարվեն, դրա երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրով նախատեսված աշխատանքների պատշաճ մակարդակով և սահմանված ժամկետում իրականացվեն։

Ինչպես ասվում է նախարարի ներկայացրած նախագծում՝ առաջին էներգաբլոկը 1989 թվականի փետրվար ամսից գտնվում է երկարատև կանգառի ռեժիմում:

Հայկական ԱԷԿ-ի շահագործումից հանման «Հաջորդական ապամոնտաժում» տարբերակն է ընտրվել, որը նախատեսվում է իրականացնել 40 տարվա ընթացքում: 2007 թվականին հայկական ԱԷԿ-ի շահագործումից հանելու գործընթացը գնահատվել է շուրջ 310 մլն դոլար և այն իրականացվելու է 3 փուլով։

Առաջին փուլը շահագործումից հանելու լիցենզավորման նախապատրաստումն է։ Այն տևելու է 3 տարի։ Աշխատանքների իրականացման գնահատված ծախսերը կազմում են մոտ 6 մլն. եվրո:

Երկրորդ փուլը հետշահագործման փուլի տևողությունն է։ ՀԱԷԿ-ի կանգառից հետո 10 տարի է։ Դրա իրականացման համար անհրաժեշտ է լինելու մոտ 70 մլն. եվրո:

Երրորդ և հաջորդ փուլերի իրականացումը նախատեսվում է ավարտել Հայկական ԱԷԿ-ի կանգառից հետո 40 տարվա ընթացքում, այդ աշխատանքների համար ծախսերը գնահատված են շուրջ 163 մլն. եվրո: 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ