HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Քննչական կոմիտեին կհատկացվի 40 միլիոն դրամ

Քննչական կոմիտեի աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով կառավարությունը այսօրվա նիստում որոշեց իր պահուստային ֆոնդից կոմիտեին հատկացնել մոտ 40 միլիոն դրամ։

Այդ գումարից 10 միլիոնը կտրամադրի գրասենյակային գույքի ձեռքբերմանը, 30 միլիոնը՝ երեք ավտոմեքենաների գնմանը։

Կառավարություն ներկայացված որոշման նախագծում ասվում է, որ 2014 թվականին, երբ կազմավորվեց քննչական կոմիտեն, դրա  նյութատեխնիկական բազան սկզբնական շրջանում մասնակիորեն ձևավորվեց պաշտպանության նախարարության և ոստիկանության նյութատեխնիկական բազայի հիման վրա: Մասնավորապես՝ կոմիտեին հատկացվեց  50 տրանսպորտային միջոց, իսկ 2015-2016թ կառույցը ձեռք բերեց 28 ավտոմեքենա ևս, որոնք բավարար չեն կոմիտեի և կոմիտեի դեպարտամենտի բնականոն աշխատանքն ապահովելու համար:

Ֆինանսների նախարարության ներկայացված նախագծում ընդգծվում է, որ տրանսպորտային միջոցների թվաքանակը որոշելու համար պետք է հաշվի առնել նաև տարածքային ստորաբաժանումների առանձնահատկությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter