HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի», «Ռազմաարդյունաբերական համալիրի մասին»« «Ռազմական ոստիկանության մասին» և այլ օրենքներում փոփոխություններ կլինեն

«65 ռազմական գործարան» փակ բաժնետիրական ընկերության գործողության ժամկետը երկարաձգվեց հինգ տարի ժամկետով: Այս մասին ներկայացված նախագիծը հավանության արժանացավ գործադիրի կողմից։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նշված գործարանը 2012 թվականից առ այսօր կատարել է զենքի արտադրության 957 միլիոն 893 հազար  դրամի (առանց ԱԱՀ-ի) պետական պատվերով նախատեսված պայմա­նագրային աշխատանք­ներ։

Նշվում է նաև՝ որոշման նախագծի ընդունմամբ հնարավորություն կընձեռվի ռազմական արդյունաբե­րու­թյան համակար­գա­յին բա­րեփոխումները և զարգացումը արդյունավետ իրականացնել:

Կառավարությունը հավանության արժանացրեց նաև «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու»« «Ռազմաարդյունաբերական համալիրի մասին»« «Ռազմական ոստիկանության մասին» ՀՀ օրենքների նախագծերում փոփոխություններ կատարելու ՊՆ ներկայացրած նախագիծը։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ընդունումը պայմանավորված է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հետ կապված օրենքի մի շարք դրույթների վերանայման անհրաժեշտությամբ:

Հիշեցնենք, որ ՊՆ-ն արդեն իսկ առաջարկել է փոփոխություններ «Զինապարտության մասին» և հարակից այլ օրենքներում։

«ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքում վերանայման կարիք ունեն զինծառայողների համազգեստի և տարբերանշանների, զորամասի մարտական դրոշի նկարագրի հաստատման ու զորամասին հանձնման հետ կապված դրույթները»,-նշվում է նախագծում։

Փոփոփոխություններ են նախատեսվում նաև «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում։

«ՀՀ Սահմանադրության փոփոխություններին համահունչ, այլընտրանքային ծառայության կազմակերպման գործընթացում վերանայման կարիք ունեն ՀՀ Նախագահի իրավասություններին առնչվող դրույթները: Բացի այդ, գործող օրենքում կարգավորումներ նախատեսված չեն այլընտրանքային աշխատանքային ծառայողներին ծառայությունից արձակելու, այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի ներքին գործավարության, հանձնաժողովի որոշումները դատական կարգով բողոքարկելիս հանձնաժողովի անունից հանդես եկող պետական կառավարման մարմնի հետ կապված  հարաբերությունների վերաբերյալ»,-ասված է հիմնավորման մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter