Չորեքշաբթի, 13 դեկտեմբերի

Դիտակետ՝ բեզոարյան այծերին դիտելու համար


Ամալյա Մարգարյան, Դավիթ Բանուչյան

Եղեգնաձորի Շատին գյուղում 2008թ.-ից բեզոարյան այծերին և արջերին դիտելու դիտարան է գործում:

Շատինցի Մելիք Մաթևոսյանի տունը ամենամոտն էր «Կարմիր գրքում» գրանցված մորուքավոր այծերի բնակության վայրին. տան դիմացի այգուց այն կողմ ձորն է, իսկ ձորից այն կողմ վեր են խոյանում Շատինի քարքարոտ լեռները:

Ժայռերի վրա երևում են այծերի ոտնահետքերից առաջացած արահետները: Դիտակետի տերերն ասում են, որ այծերին ու արջերին կարելի է նաև անզեն աչքով տեսնել: Մելիք Մաթևոսյանը պատմում է, որ մորուքավոր, շիկագույն այծերի շարժին հաճախ հետևում են, տեսնում նրանց` կեր հայթայթելու գործընթացը, ջուր խմելը: Տանտիրոջ քույրը՝ տիկին Արեգնազն էլ ավելացնում է, որ  երևում է անգամ կենդանիների ձագ հանելը:

«Դիտակետը» կառուցվել է Հայաստանի և Նորվեգիայի բնապահպանության նախարարությունների ֆինանսավորմամբ: Մելիք Մաթևոսյանն ասում է, որ «Դիտակետը» պահպանում է կենդանիներին. «Այստեղ որսագողությունն արգելված է, կենդանիները մեր ուշադրության կենտրոնում են»: Արեգնազ Մաթևոսյանը պատմում է, որ այծերին դիտելու համար հյուրեր են գալիս ոչ միայն Հայաստանի մարզերից, այլև արտասահմանից: «Գնային որոշակի սահման չկա, բայց երբ հյուրերը ցանկանում են, վճարում են»,-ասում է տիկին Արեգնազը:


Գլխավոր էջ

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։