HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

2017-ի առաջին ութ ամիսներին 89-95 հազար մարդ աշխատանք է փնտրել

Հանրապետությունում 2017-ի հունվար-օգոստոս ամիսներին 89-95 հազար մարդ աշխատանք է փնտրել։

Այս տարվա առաջին չորս ամիսներին, 2016-ի նույն ամիսների համեմատ, աշխատանք փնտրողների թիվը ավելացել է, դրանց հաջորդող ամիսներին՝ նվազել։

2017-ի առաջին ութ ամիսների համեմատությամբ ամենաշատը աշխատանք են փնտրել փետրվարին։ Այդ ամսին գրանցվել է 96 170 աշխատանք փնտրող, որը 2016-ի համեմատությամբ 5 տոկոսով ավելին է։ Օգոստոսը աշխատաշուկայի համար բարվոք է եղել։ Այդ ամսին գրանցվել է ամենաքիչ աշխատանք փնտրողների թիվը, որն էլ դեռ 7 տոկոսով նվազել է։

Աշխատանք փնտրողներից մոտ 60 000-ը կանայք են եղել, 30 հազարից ավելին՝ տղամարդիկ։ 2017-ի հունվար-օգոստոսը անկայուն է եղել աշխատանք փնտրող տղամարդկանց և կանանց թվաքանակով։ Ութ ամիսներին տատանողական աճել և նվազել է աշխատանք փնտրող կանանց և տղամարդկանց թիվը։ Սակայն աշխատանք փնտրող տղամարդկանց քանակը 2016-ի համեմատությամբ ավելի է աճել։ Երկու սեռերի դեպքում էլ ավելի շատ աշխատանք են փնտրել 25-34 տարեկանները։

Եթե դիտարկենք ԱՎԾ-ի հրապարակած վերջին տվյալները, ապա հանրապետությունում ամենաշատը աշխատանք են փնտրել Հայաստանի ամենաաղքատ մարզում՝ Շիրակում, որտեղ գրանցվել է 16 271 աշխատանք փնտրող։ Աշխատանք փնտրողների այս թիվը 2016-ի օգոստոսի համեմատությամբ 5 տոկոսով նվազել է։ Շիրակից հետո ամենաշատ աշխատանքը փնտրողները եղել են Երևանում, որտեղ և կենտրոնացված է բնակչության զգալի մասը։ Աշխատանք փնտրողների թիվը նաև մեծ է եղել Կոտայքում և Լոռիում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter