HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

2017-ին մոտ 3 անգամ ավել մարդասիրական օգնություն է ուղարկվել Հայաստան

2017թ. հունվար-օգոստոսին Հայաստան է ներմուծվել 89 մլն դոլարի կամ 43 մլրդ դրամի մարդասիրական օգնություն: Այդ օգնության ծավալը ընդհանուր առմամբ կազմել է ավելի քան 1500 տոննա:

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է Հայաստան ներկրված մարդասիրական օգնության ցուցանիշները: Համաձայն այդ վիճակագրության՝ ներկրված մարդասիրական օգնության ծավալը, համեմատած 2016-ի նույն ամիսների, աճել է մոտ 3 անգամ:

Ուղարկված օգնության գրեթե 90%-ը քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք է եղել: Օգնության այս տեսակը 2016-ի համեմատությամբ աճել է մոտ 5 անգամ, որն, ի դեպ, ամենամեծ աճն է՝ օգնության մնացած տեսակների համեմատությամբ:

Մեծ է եղել նաև մեքենաների, սարքավորումների և մեխանիզմների օգնությունը, որն աճի ցուցանիշով երկրորդ տեղում է (2,7 անգամ) 2016-ի հունվար-օգոստոսի համեմատությամբ:

ԱՎԾ առանձնացված վիճակագրության համաձայն՝ ստացված մարդասիրական օգնության մեջ աճել է պլաստմասե և դրանից իրերի, կաշվե հումքի, կաշվի, մորթե և մորթուց պատրաստված իրերի, սարքերի և ապարատների, ոչ թանկարժեք մետաղների և դրանից պատրաստված իրերի տեսքով ստացված օգնությունը: Սակայն, դեռեւս ամենամեծ ծավալով որպես մարդասիրական օգնություն Հայաստան են առաքվել հետեւյալ ապրանքները.

2017-ի հունվար-օգոստոսին Հայաստանը ամենաշատ մարդասիրական օգնությունը ստացել է Շվեյցարիայից: Այդ երկրից Հայաստան է ուղարկվել 8.4 մլրդ դրամի օգնություն, որը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 45%-ով: Այն ստացված օգնության տեսակարար կշռի 10%-ն է զբաղեցրել: Մեծ է եղել նաև Միացյալ Նահանգներից ստացված օգնությունը' ավելի քան 6.7 մլրդ դրամի: Նախորդ տարվա համեմատությամբ 20%-ով ավելի օգնություն է ուղարկվել ԱՄՆ-ից:

Նշենք, որ ամենամեծ ծավալով՝ 4,5 անգամ, աճել է Գերմանիայից ստցված օգնությունը, իսկ 2,5 անգամ՝ Ֆրանսիայից, Ուկրաինայից և Հնդկաստանից ստացվածը: ԵՄ երկրները 2017-ի հունվար-օգոստոսին, 2016-ի նույն ժամանակաշրջանի համեմատությամբ, ավելի քան 30% մարդասիրական օգնություն են ուղարկել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter