HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Դավիթ Տոնոյան. ««Խոսրովի անտառ» արգելոցի հրդեհը չէր կարող միտումնավոր լինել»

«Խոսրովի անտառ» արգելոցի հրդեհը չէր կարող միտումնավոր լինել․ Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի կարծիքով՝ այն եղել է անփութության հետեւանքով։

Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Տոնոյանը։

Հիշեցնենք, որ Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը չէր բացառել, որ առաջացած հրդեհը կարող է լինել մարդկային գործոնի պատճառով։ Մինասյանը խորհրդարանում հայտարարել էր, որ ԱՄՆ-ի տրամադրած արբանյակային լուսանկարներից պարզ է դարձել, որ հրդեհը միաժամանակ չորս կետում է բռնկվել։

Տոնոյանի խոսքով՝ նախաքննական մարմինը մեղադրանք է առաջադրել որոշ պատասխանատուների, սակայն քանի որ նախաքննությունը շարունակվում է, դեռևս գնահատականներ պետք չէ հնչեցնել։

«Մենք մինչ արբանյակային լուսանկարները հնարավորություն ունեցել ենք գնահատականների, հնարավոր է՝ հրդեհաշիջման առաջին արձագանքման խմբի կողմից ոչ արհեստավարժ մոտեցում է եղել, ինչն էլ բերել է այլ վայրերում  կրակի ձևավորմանը, դրան նպաստել է նաև երեկոյան ձորում բռնկված ուժեղ քամին»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ ոչ արհեստավարժ լինելը կհիմնավորվի նախաքննության արդյունքում։

Տոնոյանը չի կարծում, որ իր և Արծվիկ Մինասյանի հայտարարությունների միջև հակասություն կա․ «Ես չեմ լսել դիտավորության պնդումի առաջ քաշումը» ։

«Հաղթանակ» զբոսայգու հարակից տարածքում մեծահարուստների, ինչպես նաև վարչապետ Կարեն Կարապետյանի կառուցած առանձնատների մասին նախարարը տեղյակ չէ, իր խոսքով՝ չգիտի, թե ով ինչ ունի, սակայն մամուլից «անհանդուժող մթնոլորտ է խնդրում ռիսկերի գնահատման առումով»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter