HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատապարտյալների հիվանդանոցից բերելիս երկու անգամ գցեցին սայլակը. Շիրխանյանի համար շտապօգնություն է հրավիրվել

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի և մյուսների վերաբերյալ նիստը հետաձգվեց: Շիրխանյանը հայտարարեց, որ մեջքի շրջանում ցավեր ունի: 
«Դատապարտյալների հիվանդանոցից բերելիս երկու անգամ գցեցին սայլակը, դրանից առաջացան ցավերը»,- դատավորի հարցին ի պատասխան` ասաց Վահան Շիրխանյանը: Դատապարտյալների հիվանդանոցում ամբաստանյալը, իր խոսքով, ցավեր չուներ:
  
Դատարանը Շիրխանյանի համար այժմ Շտապօգնություն է հրավիրել, թե երբ կվերսկսվի նիստը, հայտնի չէ: Նշենք, որ այսօր դատարանում պետք է հետազոտվեին փաստացի ապացույցները: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter