HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արձանագրվել է թվով 60 բնապահպանական իրավախախտում

Բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումների կողմից անցյալ շաբաթվա ընթացքում կատարված շրջայցերի արդյունքում հայտնաբերվել է.

  • ապօրինի ձեռքբերված փայտանյութի տեղափոխման 47 դեպք,
  • մթնոլորտային օդի պահպանության, թափոնների տեղաբաշխման պահանջների խախտման 6 դեպք,
  • խեցգետնի, ձկան ապօրինի որսի 5 դեպք,
  • հողի օգտագործման և պահպանման պահանջների խախտման 2 դեպք:

Նախարարությունը հայտնում է, որ արձանագրված թվով 60 իրավախախտումների դեպքերից 16-ի վերաբերյալ անցկացվել է քննություն, ըստ որի նշանակվել է 960․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

2 գործով հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին՝ քրեական գործ հարուցելու հարցի քննարկման վերաբերյալ, իսկ 3 վարչական գործով նշանակված տուգանքների և հասցված վնասների բռնագանձման համար գործերը ներկայացվել են ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն:

39 գործ գտնվում է ընթացքի մեջ:

Ընդհանուր առմամբ բնապահպանական իրավախախտումների հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 15․551․500 ՀՀ դրամ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter