HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթևիկ Շալջյան

ԵՊՀ-ն ընդդեմ «Բանաձևի». պատասխանողը կծանոթանա հայցադիմումին

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում է գտնվում Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի  և նույն ամբիոնի դասախոս Արա Գաբուզյանի՝  պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման հրապարակայնորեն ներողություն խնդրելուն և հերքման պարտավորեցնելու մասին հայցն ընդդեմ «Բանաձև» ՍՊԸ-ի և Սիրեկան /Սիրակ/  Եղիազարյանի:

Հիշեցնենք, որ պետհամալսարանը վիճարկում է «Ականատես» հաղորդման «Իրավախախտ իրավագետը» վերնագրով հաղորդման մեջ արծարծված տեղեկությունները: 

Այսօր նիստը հետաձգվեց, որպեսզի պատասխանողը ծանոթանա փոփոխված հայցադիմումին, քանի որ պատասխանող կողմին ծանուցված հայցադիմումը թերի է եղել: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter