HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Ադրբեջանը, մինչ հանդիպումը, նախապայմանների լեզվով է խոսում, լինելու է հանդիպում՝ առանց արդյունքների»,- քաղաքագետ

Սարգսյան-Ալիև սպասվող հանդիպումը կլինի առանց արդյունքների, քանի որ «Ադրբեջանը կառուցողական չէ և խոսելու է նախապայմանների լեզվով»։

Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց «Գլոբալիցազիայի և տարածաշրջանային հետազոտության» վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին Ժնևում սպասվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների նախաձեռնած Սարգսյան-Ալիև հանդիպումը։

«Դա հանդիպում է լինելու, որի ժամանակ Ադրբեջանը նորից իր պայմաններն է առաջ  քաշելու․ մինչև չլինի վստահության մթնոլորտ, ապարդյուն են լինելու նման հանդիպումները»,- ասաց նա։

Մեր հարցին, թե որքանո՞վ էր նպատակահարմար Հայաստանի կողմից հանդիպմանը գնալու համաձայնություն տալը, քանի դեռ Ադրբեջանը չի կատարում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները` Ստեփան Գրիգորյանը պատասխանեց․

«Մի կողմից  միջազգային հանրության խնդիրը կա, քանի որ համանախագահների կողմից ապակառուցողական մոտեցում է դիտվում այն, որ կողմերից մեկը հանդիպման գնալու չի համաձայնում։ Սակայն մյուս խնդիրն էլ այն է, որ Հայաստանի կողմից համաձայնություն տալու դեպքում Ադրբեջանը պրովոկացիոն հայտարարություններ է անում»։

Քաղաքագետը հիշեցրեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ օրերս արած հայտարարությունը, ըստ որի` Հայաստանը ԼՂ կոնֆլիկտի շուրջ բանակցությունները պատրաստ է վերսկսել առանց նախապայմանների։

«Հայաստանի կողմից հանդիպման համար համաձայնություն տալուց հետո Ադրբեջանը սկսում է կամ կրակահերթ արձակել դիպուկահարների միջոցով ու սպանել հայաստանյան զինվորներին, կամ էլ պրովոկացիոն հայտարարություններ անել, ինչն էլ հոկտմբերի 9-ին արեց Ալիևը»,- նկատեց Գրիգորյանը։

Քաղաքագետն առաջարկում է նման իրավիճակներում շահեկան դիրքում հայտնվելու համար հարց դնել ՄԽ-ի առջև, որպեսզի վերջիններս իրենց դատապարտող հայտարարություններում հասցեական գնահատականներ հնչեցնեն, հակառակ դեպքում՝ Հայաստանը իրավամբ կարող է հրաժարվել հանդիպումից։

«Եթե մինչ հանդիպումը Ադրբեջանը  նման հայտարություններ է անում, դա նշանակում է, որ վերջինս պատրաստ  չէ բանակցությունները վերականգնել․ կրկին  նախապայմանների քաղաքականություն է առաջ քաշելու»,-ասաց քաղաքագետը։

Հիշեցնենք, որ Սարգսյան-Ալիև վերջին հանդիպումները եղել են 2016թ.-ի ապրիլյան էսկալացիայից հետո՝ նախ մայիսի 16-ին Վիեննայում, ապա հունիսի 20-ին՝ Սանկտ Պետերբուրգում։

Լուսանկարը՝ Ստեփան Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter