HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Պետբյուջեով շինարարության համար հատկացված գումարը նվազել է

Հանրապետությունում կատարվող շինարարությունը շարունակում է նվազել։ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած վերջին տվյալներով՝ 2017թ. հունվար- օգոստոս ամիսներին Հայաստանում կատարվել է 179 միլիարդ դրամի շինարարություն։ 2016-ի նույն ամիսների համեմատությամբ՝ այն նվազել է 8 %-ով։

2017-ի առաջին ութ ամիսներին, 2016-ի նույն ամիսների համեմատ, հանրապետությունում աճել է մարդասիրական օգնությամբ, բնակչության միջոցներով արված շինարարությունը։ Մնացած ֆինանսավորման աղբյուրները նվազեցրել են շինարարության համար հատկացրած իրենց գումարները։

Ամենաշատը պետական բյուջեն է նվազեցրել շինարարության համար հատկացված դրամական միջոցները։ 2016-ի հունվար-օգոստոս ամիսների համեմատ՝ պետբյուջեից 23 %-ով քիչ գումար է տրամադրվել շինարարության համար։

Նվազել  է նաև համայնքային, կազմակերպությունների միջոցներով, միջազգային վարկերով արված շինարարությունը։ Իսկ օտարերկրյա ներդրողները 3 անգամ քիչ գումար են ներդրել շինարարության համար։

ԱՎԾ առանձնացված վիճակագրության համաձայն՝ շինարարության ծավալը նվազել է այս տարվա առաջին բոլոր ութ ամիսներին, իսկ ամենաշատը՝ փետրվարին։ Առաջին ութ ամիսների կտրվածքով հանրապետությունում ամենաքիչ ծավալով շինարարություն կատարվել է հունվարին, երբ գրանցվել է 7,5 միլիարդ դրամի շինարարություն, իսկ ամենաակտիվ ամիսը օգոստոսն է եղել, որն իր ծավալով հունվարին գերազանցել է ավելի քան չորս անգամ՝ 36 միլիարդ դրամ ցուցանիշ արձանագրելով։

Հունվար-օգոստոս ամիսներին արված շինարարության ընդհանուր ծավալի 30 տոկոսը կապված է եղել անշարժ գույքի գործունեության հետ։ Կատարված 179 միլիարդ դրամ շինարարությունից 52 միլիարդն է բաժին ընկել այս շինտեսակին։ Ապա մեծ է եղել տրանսպորտային շինարարության ծավալը, որին հատկացվել է 20 միլիարդ դրամ։ Ակտիվ շինարարություն է արվել նաև էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտում։

Եթե հավատանք պաշտոնական վիճակագրությանը՝ հանրապետությունում ամենաքիչ ծավալով շինարարություն կատարվել է ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտներում, իսկ, օրինակ, մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեության հետ կապված որևէ շինարարություն չի արվել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter